Դիկումարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիկումարին (լատին․՝ Dicumarinum), անուղղակի ազդեցությամբ հակամակարդիչ դեղանյութ։ Խանգարում է մակարդելիությանը նպաստող գործոնների (պրոթրոմբին, պրոկոնվերտին և այլն) կենսասինթեզին։ Օգտագործվում է թրոմբոզների, թրոմբոֆլեբիտների, Էմբոլիաների կանխարգելման և բուժման նպատակով, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտի և պսակաձև արյան անոթների անբավարարության ժամանակ առաջացած թրռմբոէմբոլիկ բարդությունների դեպքում։ Նշանակվում է դեղահատերի ձևով՝ 50-100 մլ/գ։ Ընդունման պրոցեսում անհրաժեշտ է պարբերաբար ստուգել արյան մակարդելիության վիճակը։ Տաքացուցված է արյունահոսային նախատրամադրվածության, հղիության, ստամոքսաաղիքային համակարգի խոցային հիվանդության, լյարդի և երիկամների գործունեության խանգարումների դեպքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 388