Դիանա Մաշկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիանա Մաշկովա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 29, 1977(1977-11-29) (42 տարեկան)
ԾննդավայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԹաթարական պետական հումանիտար-մանկավարժական համալսարան և Կազանի Դաշնային համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունգրող և լրագրող
ԱշխատավայրԿազանի Դաշնային համալսարան
Կայքdmashkova.ru

Դիանա Մաշկովա (ռուս.՝ Машкова, Диана Владимировна,նոյեմբերի 29, 1977(1977-11-29), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծուհի, լրագրող: «Բարության թվաբանություն» բարեգործական հիմնադրամի «Լուսավորվածություն» ծրագրի ղեկավարը և «Խնամակալ ընտանիքի այբբենարան» ակումբի հիմնադիրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է պրոֆեսորի և ինժեների ընտանիքում: Ավարտել է Կազանի մանկավարժական համալսարանը և Կազանի պետական համալսարանի ասպիրանտուրան: ԲՈՒՀ-ում դասավանդել է անգլերեն, արտասահմանյան գրականություն։ 2002 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ: Բանասիրական գիտությունների թեկնածու է (մասնագիտացումը՝ արտասահմանյան գրականություն):

2002 թվականին տեղափոխվել է Մոսկվա: Աշխատել է, որպես թարգմանիչ Daily Telegraphլրագրողների հետ: 2002-2010 թվականներին եղել է «Տրանսաերո» ավիաընկերության աշխատակից, զբաղեցրել է VIP հաճախորդների հետ աշխատանքի գծով տնօրենի պաշտոնը: 2011-2012 թվականին եղել է ավիաընկերության ամսագրի գլխավոր խմբագիրը: 2013-2015 թվականներին եղել է Կոմերսանտ FM-ի գրական մեկնաբանը։ Ներկայումս «ԷԿՍՄՈ» հրատարակչության մշտական հեղինակն է, համագործակցում է տպագիր լրատվամիջոցների հետ:

Առաջին հրապարակումը (չհաշված գիտական հոդվածները) տպագրվել է 2007 թվականին «Լիտերատուրնայա գազետա»-ում։ Այդ ժամանակ էլ սկսվել է գրական կարիերան՝ լույս է տեսել «Պլյուս մինուս սեր» պատմվածքների և վիպակների առաջին ժողովածուն: Բանաստեղծ Անդրեյ Դեմենտևի արձագանքների շնորհիվ սկսնակ հեղինակին նկատել են խոշոր հրատարակչությունում:

Դիանա Մաշկովայի վեպերի հեղինակային շարքը լույս է տեսնում «ԷԿՍՄՈ» հրատարակչատանը: Շապիկների ձևավորման մեջ օգտագործվում են նկարիչ Էդուարդ Ուլանի նկարները: Գրքի նոր շարքը լույս է տեսել ֆոտոնկարիչ Ելենա Մարտինյուկի հեղինակային կազմով:

2014 թվականին ամուսնու հետ հիմնադրել է «Բարության թվաբանություն» բարեգործական հիմնադրամի «Խնամակալ ընտանիքի այբբենարան» ակումբը, որը Դիանան ղեկավարել է մինչև 2018 թվականը: Ակումբը զբաղվում է կայացած և պոտենցիալ խնամակալ ընտանիքներին ռեսուրսային աջակցությամբ, աջակցում է որբ երեխաների որդեգրմանը:

2018 թվականից «Բարության թվաբանություն» բարեգործական հիմնադրամի «Լուսավորվածություն» ծրագրի ղեկավարն է:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Դենիսոմ Սալտեևի հետ: Ամուսնու հետ ունի երեք դուստր և մեկ որդի:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Плюс минус любовь («Պլյուս մինուս սեր»), 2007, 5000 օրինակ[1]
  • Ты, я и Гийом («Դու, ես և Գիյոմը»), 2010, 15100 օրինակ[2]
  • Нежное солнце Эльзаса («Էլզասի մեղմ արևը»), 2010, 5000 օրինակ[3]
  • Дом под снегом («Տունը ձյան տակ»), 2010, 15000 օրինակ[4]
  • Вкус неба («Երկնքի համը»), 2010, 25000 օրինակ[5]; 2011, 12000 օրինակ[6]
  • Парижский шлейф («Փարիզյան քափեշ»), 2010, 25000 օրինակ[7]; 2011, 12000 օրինակ[8]
  • Женщина из прошлого («Կինն անցյալից»), 2011, 25000 օրինակ[9]; 2011, 10000 օրինակ[10]
  • Он&Она («Նա&Նե» (համահեղինակ՝ Օլեգ Ռոյ), 2011, 20100 օրինակ[11]
  • Любовный треугольник («Սիրո եռանկյունի»), 2011, 25000 օրինակ[12]
  • Обаятельная Вера («Հմայիչ Վերան»), 2011, 7000 օրինակ[13]
  • Дочки-матери («Մայրեր-դուստրեր»), 2012, 5000 օրինակ[14]
  • Развод по-русски («Ամուսնալուծություն ռուսական ձևով»), 2013
  • Главные правила жизни («Կյանքի գլխավոր կանոնները»), 2013
  • Если б не было тебя («Եթե դու չլինեիր»), 2014
  • Караван счастливых историй («Երջանիկ պատմությունների քարավանը»), 2016[15]
  • Чужие дети («Օտար երեխաներ»), 2017[16]
  • Меня зовут Гоша. История сироты («Իմ անունն է Գոշա: Որբի պատմությունը»), 2018[17]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մայրեր-դստրեր» գրքի համահեղինակ է դարձել Դիանայի 12-ամյա դուստրը՝ Նելլան:
  • Դիանա Մաշկովայի աշխատանքային փորձն ավիաընկերությունում արտացոլվել է «Երկնքի համը» և «Կինն անցյալից» երկերգության մեջ:
  • «Եթե դու չլինեիր» և «Օտար երեխաներ» գրքերը հիմնված են իրական իրողությունների վրա և նվիրված են Ռուսաստանում որդեգրման թեմային։
  • «Իմ անունն է Գոշա: Որբի պատմությունը» գիրքը գրվել է որդեգրած որդու՝ Գեորգի Գինժուի համահեղինակությամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]