Աջասրտություն, դեքստրոկարդիա (լատին․՝ dextro - աջ և հուն․՝ χαρδία - սիրտ), սրտի տեղադրության անոմալիա, երբ սրտի գագաթը և մեծ մասը գտնվում են կրծքավանդակի աջ կողմում։
Աջասրտությունը կարող է լինել
բնածին (ներքին օրգանների հակառակ դասավորությունից)
ձեռքբերովի, որը հետևանք է սրտի աջ տեղաշարժի։
Վերջինս առաջանում է ձախ թոքամզի խոռոչում գազերի կուտակումից, աջ թոքի թորշոմումից, ինչպես նաև կրծքավանդակի զգալի ձևախախտումներից։ Բնածին աջասրտությունը անհանգստություն չի պատճառում, իսկ ձեռքբերովին ուղեկցվում է սրտի գործունեության խանգարումներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 519)։