Դեքստրան 70

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեքստրան 70
CAS համար9004-54-0
DrugBank09255

Դեքստրան 70, հեղուկի տեսակ, որը տրվում է ներերակային ներարկման միջոցով արյան ծավալը մեծացնելու համար[1]։ Այն հատկապես օգտագործվում է շոկի դեպքում որն առաջացել է արյունահոսության կամ այրվածքների դեպքում երբ արյան արագ փոխներարկումը անհնար է[2]։ Այնուամենայնիվ այն չի հաղորդում թթվածին[2]։

Կողմնակի ազդեցություններից են փսխումը, տենդը և հոդացավերը[2]։ Այլ կողմնակի ազդեցություններն են ալերգիկ ռեակցիաները և արյան վատ մակարդելիությունը[1]։ Այն ցուցված չէ երիկամային, սրտային անբավարարությամբ կամ մակարդելիության խնդիրներով հիվանդներին[2]։ Նաև նախընտրելի չէ հղիների համար։ Նրա ազդման մեխանիզմը արտաանոթային տարածություններից արյան արտամղումն է դեպի անոթներ[2]։

Դեքստրան 70 հաստատվել է բժշկական օգտագործման համար 1947 թվականին[3]։ Այն համարվում է ԱՀԿ-ի կենսական դեղամիջոցներից։ Կենսական դեղամիջոցները ամենից արդյունավետ և անվտանգ դեղերն են և անհրաժեշտ են առողջության համակարգին[4]։ Շուկայական արժեքը զարգացող երկրներում տատանվում է $ 4.10–5.25 յուրաքանչյուր 500մլ-ի համար[5]։ ԱՄՆ-ում արժեքը $25–50 յուրաքանչյուր դեղաչափի համար[6]։ Այն լինում է նատրիումի քլորիդի լուծույթի կամ գլյուկոզի լուծույթի հետ միասին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ X. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Dextran 70». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. BeMiller, James N.; Whistler, Roy L. (2012). Industrial Gums: Polysaccharides and Their Derivatives (անգլերեն) (3 ed.). Academic Press. էջ 411. ISBN 9780080926544. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին.
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 686. ISBN 9780857111562.
  6. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 167. ISBN 9781284057560.