Դեսանտային զինվորների հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Դեսանտային զինվորների հուշարձան
Орлам 6-й Псковской роты - panoramio.jpg
Դեսանտային զինվորների հուշարձանը
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է2002
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էՄիխայիլ Պերեյասլավեց
Ներկա վիճակըԿանգուն

Դեսանտային զինվորների հուշարձան (ռուս.՝ Памятник воинам-десантникам), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Ռուսաստանի շահերը պաշտպանելիս խաղաղ ժամանակ զոհված 76-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի 104-րդ գվարդիական պարաշյուտադեսանտային գնդի վեցերորդ վաշտի զինվորներին[1]։ Տեղադրվել է 2002 թվականին` Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով Զինված ուժերի կենտրոնական թանգարանի մուտքի առջևի հրապարակում[2][3][4]։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Միխայիլ Պերեյասլավեցը[5][6] և ճարտարապետ Իգոր Վոզնեսենսկին[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսանտայինները զոհվել են 2000 թվականին Արգունի կիրճում` զինյալների հետ անհավասար մարտում։ Ռուսական զորքերը շարունակում էին մարտնչել ընդամենը 90 հոգով, իսկ հակառակորդը, ըստ տարբեր գնահատումների, ուներ մեկուկեսից երկու հազար զինյալ։ Պսկովի օդադեսանտային դիվիզիայի մարտիկների սխրանքն ամեն տարի հիշվում է Ռուսաստանում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը պատրաստված է բրոնզից և պատկերում է ողջ հասակով երկու դեսանտայինի։ Նրանց միջև գտնվում է ստելա։ Այն պսակված է երկգլուխ արծվով, որի մագիլներում սուր և դափնեպսակ է։ Քանդակը գտնվում է գրանիտե պատվանդանի վրա։ Նրա հիմքում փորագրված են երկու հիշատակային արձանագրություններ. կենտրոնական մասում` «Դեսանտային զինվորներին», և արևելյան մասում` «Հուշանշան` նվիրված 76-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի 104-րդ գվարդիական պարաշյուտադեսանտային գնդի 6-րդ վաշտի զինվորներին։ Տեղադրվել է 2002 թվականին` Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով»[8][9][10]։

2017 թվականին հուշարձանը վերանորոգվել է` մաքրվել է կեղտից, վերացվել են մանր վնասվածքները, ծածկվել է պաշտպանիչ նյութով[11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Памяти погибших в неравном бою»։ Ветеранские вести։ 2017-03-02։ Վերցված է 2018-05-19 
  2. Шпак, 2003, էջ 208
  3. Белюкин, Скоробогатова, 2005, էջ 41
  4. Доронина, 2008, էջ 456
  5. «В Калининграде установят бюст начальнику тыла ВС СССР генералу Хрулеву»։ ИА REGNUM։ 2005-05-30։ Վերցված է 2018-05-19 
  6. ««Династия». Выставка мастеров художественной династии Поповых — Переяславцев»։ Museum.ru։ 2013։ Վերցված է 2018-05-19 
  7. «Десант высадится возле музея»։ Редакция газеты «Труд»։ 2002-10-23։ Վերցված է 2018-05-19 
  8. Вострышев, 2009, էջ 73
  9. «Указ Президента Российской Федерации об увековечении памяти воинов-десантников»։ КонсультантПлюс։ 2000-07-21։ Վերցված է 2018-05-19 
  10. Департамент культурного наследия города Москвы (2015)։ «Памятный знак в честь военнослужащих, погибших в мирное время при защите интересов России»։ Узнай Москву։ Վերցված է 2018-05-19 
  11. «Памятники Суворову, Блоку и Цветаевой отремонтируют в Москве»։ Mosday.ru։ 2017-03-30։ Վերցված է 2018-05-19 
  12. «Памятники Суворову, Блоку и Цветаевой отремонтируют в Москве»։ M24.ru։ 2017-03-30։ Վերցված է 2018-05-19 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]