Դեպի լույս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դեպի լույս», գրական-քաղաքական ամսաթերթ (սկզբում՝ շաբաթաթերթ)։ Հրատարակվել է 1950-1953 թվականներին, Ստամբուլում։ Խմբագիրներ՝ Ռ․ Մաշոյան, Մ․ Կոպելյան։ Տպագրել և գրախոսել է ստամբուլահայ բանաստեղծներին ու արձակագիրներին, ծանոթացրել սփյուռքի գրողներին։ Լայն տեղ է հատկացրել սփյուռքի արվեստագետներին, լուսաբանել մշակութային ընկերությունների աշխատանքը, տպագրել լուրեր Խորհրդային Հայաստանի մշակութային և գիտական առաջընթացի մասին։

«Դեպի լույս»-ի հրատարակիչները լույս են ընծայել նաև «Դեպի լույս» գրական մատենաշար (4 գիրք)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 351