Զելենոգրադսկի «Սպուտնիկի» սան է. կարիերան սկսել է երկրորդ թիմում։ 1999 մրցաշրջանում թույլատրվել է մասնակցությունը բարձրագույն դիվիզիոնում, բայց չի անցկացրել ոչ մի խաղ։
2000-2001 թվականներին հանդես է եկել ոչ պրոֆեսիոնալ «Մեստրանսգազ» ակումբում, որի կազմում 2001 թվականին դարձել է «Կենտրոն» տարածաշրջանի Մոսկվայի շրջանի լավագույն ռմբարկու (40 գոլ)[1]։ Նույն մրցաշրջանում ակումբն ստացել է պրոֆեսիոնալ վարկանիշ և հանդես գալու երկրորդ դիվիզիոնում իրավունք։
2002 թվականին պայմանագիր է կնքել Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Խիմկի» ակումբի հետ, 2003 թվականի մրցաշրջանում հաջող հանդես գալուց հետո (34 խաղ, 15 գոլ) հրավիրվել է «Տոմ» ակումբ, որտեղ խաղացել է մինչև 2010 թվականի ամառ։
2007 թվականի հուլիսի 21-ին Պրեմիեր Լիգայի«Սատուրն» ակումբի դեմ խաղում ստացել է վնասվածք (առջևի խաչաձև ջլի պատռվածք) և մինչև մրցաշրջանի ավարտը չի մասնակցել ոչ մի խաղի[2]։ 2008 մրցաշրջանի սկզբին Դենիս Կիսելյովը ապաքինված չի եղել վնասվածքից՝ բաց թողնելով նախամրցաշրջանային պատրաստությունը և մայիսից սկսել է մարզվել երիտասարդական թիմում։ Ընդհանուր առմամբ այդ մրցաշրջանում անցկացրել է 2 գավաթային խաղ, ինչպես նաև երկու անգամ փոխարինման դուրս եկել Պրեմիեր լիգայի խաղերում։
Ընդգրկվել է «Միասնական Ռուսաստան» համառուսական քաղաքական կուսակցության կողմանկիցների՝ Տոմսկի տարածաշրջանային կոորդինացիոն խորհրդի կազմում[3]։