Jump to content

Դենիս Դրեգուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Դրեգուշ
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 6, 1999(1999-07-06)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Բուխարեստ, Ռումինիա
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Դենիս Դրեգուշ (ռումիներեն՝ Denis Mihai Drăguș, հուլիսի 6, 1999(1999-07-06)[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, թուրքական «Տրաբզոնսպոր» ակումբի և Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտորուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրեգուշն իր նորամուտը «Վիտորուլի» կազմում նշել է 2015 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Ռումինիայի գավաթի խաղարկությունում «Բոտոշանիի» դեմ՝ 1–0 հաշվով հաղթանակով։ Ռումինիայի ազգային առաջնությունում իր նորամուտը նշել է 2017 թվականի օգոստոսի 27-ին՝ փոխարինելով Ավրելիան Չիչուին 87-րդ րոպեին[2]։

2017 թվականի նոյեմբերի 28-ին նա խփել է իր առաջին գոլը «Բոտոշանիի» դարպասին։

Ստանդարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 7-ին Դրեգուշը միացել է բելգիական «Ստանդարտ Լիեժ» ակումբին՝ 2 միլիոն եվրոյի չափով, գումարած 30% հետագա տրանսֆերի տոկոսադրույքով[3][4]։ Նա իր նորամուտը նշել է ակումբի կազմում 2019 թվականի սեպտեմբերի 1-ին՝ «Կոնստանտ Վանդեն Ստոկ» մարզադաշտում «Անդերլեխտի» դեմ։

2020 թվականի սեպտեմբերի 15-ին Դրեգուշը համաձայնել է մեկ մրցաշրջան վարձակալությամբ հանդես գալ «Կրոտոնե» ֆուտբոլային ակումբում[5]։ Հինգ օր անց նա իր նորամուտը նշել է A Սերիայում՝ 4:1 հաշվով հաղթելով «Ջենոա» ֆուտբոլային ակումբին։ Իտալիայում գտնվելու ընթացքում Դրեգուշը մասնակցել է 9 հանդիպման, որոնցից միայն մեկում է եղել մեկնարկային կազմում։ «Ստանդարտ Լիեժ» վերադառնալուց հետո Դրեգուշը խփել է իր առաջին գոլը 2021 թվականի օգոստոսի 8-ին, 5:2 հաշվով պարտվելով «Անտվերպեն» ֆուտբոլային ակումբին։ 2022 թվականի հունվարի 16-ին նա «Անդերլեխտի» դեմ խաղի ժամանակ հանդիպման 89-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը՝ 1։1[6]։

2023 թվականի հունվարի 26-ին Դրեգուշը վարձավճարով տեղափոխվել է Սերիա B«Ջենոա» ակումբ[7]։ 2023 թվականի սեպտեմբերի 13-ին «Ստանդարտ» ֆուտբոլային ակումբը նրան մրցաշրջանային վարձակալության է ուղարկել Թուրքիայի սուպերլիգայի «Գազիանթեփ» ակումբ[8][9]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 10-ին Դրեգուշն իր նորամուտը նշել է Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայում Սերբիայի հետ խաղում, խաղալով ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Հաջորդ տարի նա պետք է ներկայացներ մինչև 21 տարեկանների ազգային հավաքականը 2019 թվականի Եվրոպայի առաջնությունում, սակայն վնասվածքի պատճառով հեռացվել է կազմից[10]։

Դրեգուշն ազգային թիմի կազմում իր առաջին գոլը խփել է 2022 թվականի նոյեմբերի 17-ին Սլովենիայի հետ ընկերական խաղում (1:2)[11]։

2024 թվականի հունիսի 7-ին նա ընդգրկվել է Ֆուտբոլի 2024 թվականի Եվրոպայի առաջնության 26 հոգանոց հավաքականի կազմում[12]։ Հունիսի 17-ին նա գոլի հեղինակ է դարձել Եվրոպայի առաջնության բացման խաղում Ուկրաինայի դեմ 3:0 հաշվով, ինչը 24 տարվա ընթացքում իր երկրի առաջին հաղթանակն էր մրցաշարում[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրեգուշի հայրը՝ Միխայ Դրեգուշը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր[14]։

2021 թվականի հունվարին նրա ընկերուհին՝ Վանեսան, աղջիկ է լույս աշխարհ բերել[15]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

26 մայիսի 2024-ի դրությամբ[16]
Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Սեզոն Լիգա Ազգային գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիա Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր
«Վիտորուլ» ՖԱ 2015–16 Ռումինիայի Սուպերլիգա 0 0 1 0 1 0
2017–18 Ռումինիայի Սուպերլիգա 14 1 1 1 1 0 16 2
2018–19 Ռումինիայի Սուպերլիգա 31 7 3 0 4 4 38 11
2019–20 Ռումինիայի Սուպերլիգա 1 0 1 0 2 0
Ընդհանուր 46 8 5 1 6 4 57 13
«Ստանդարտ Լիեժ» 2019–20 Բելգիայի Պրո-լիգա 2 0 2 0 0 0 4 0
2021–22 Բելգիայի Պրո-լիգա 28 6 2 0 30 6
2022–23 Բելգիայի Պրո-լիգա 19 4 2 0 21 4
2023–24 Բելգիայի Պրո-լիգա 6 1 6 1
Ընդհանուր 55 11 6 0 0 0 61 11
Կրոտոնե (վարձակալությամբ) 2020–21 Սերիա A 9 0 0 0 9 0
Ջենոա (վարձակալությամբ) 2022–23 Սերիա B 5 0 5 0
«Գազիանթեփ» (վարձակալությամբ) 2023–24 Թուրքիայի սուպերլիգա 32 14 3 1 35 15
Ընդհանուր կարիերա 147 33 14 2 6 4 168 39

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

17 հունիսի 2024-ի դրությամբ[17]
Հանդիպումները և գոլերը ըստ հավաքականի և տարիների
Հավաքական Տարի Հանդիպումներ Գոլեր
Ռումինիա 2018 2 0
2022 3 2
2023 3 0
2024 4 1
Ընդհանուր 12 3
Հաշիվները և արդյունքները առաջինը նշում են Ռումինիայի գոլերի քանակը, միավորների սյունակը ցույց է տալիս միավորը Դրեգուշի յուրաքանչյուր գոլից հետո
Դենիս Դրեգուշի խփած միջազգային գոլերի ցանկը
No. Ամսաթիվ Վայրը Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցում
1. 17 նոյեմբերի 2022 «Կլուժ Արենա», Կլուժ-Նապոկա, Ռումինիա Սլովենիա Սլովենիա 1–2 1–2 Ընկերական խաղ
2. 20 նոյեմբերի 2022 «Զիմբրու» մարզադաշտ, Քիշնև, Մոլդովա Մոլդովա Մոլդովա 2–0 5–0
3. 17 հունիսի 2024 Ալյանց Արենա, Մյունխեն, Գերմանիա Ուկրաինա Ուկրաինա 3–0 3–0 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024։ Խումբ E

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիտորուլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռումինիայի գավաթակիր 2018-19
  • Ռումինիայի սուպերգավաթակիր 2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Denis Drăguş, al 31-lea jucător al Academiei Hagi care a debutat în Liga 1 cu FC Viitorul (galerie foto)» [Denis Drăguș, the 31st player of the Hagi Academy who made his debut in Liga 1 with FC Viitorul (photo gallery)] (ռումիներեն). Ziarul de Constanța. 2017 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «Denis DRAGUS rejoint les Rouches» [Denis DRĂGUȘ joins the Reds] (ֆրանսերեն). Standard Liège. 2019 թ․ օգոստոսի 7.
  4. «VIDEO + FOTO Denis Drăguș a fost prezentat OFICIAL la Standard Liege! Cum au anunțat belgienii transferul» [VIDEO + PHOTO Denis Drăguș was OFFICIALLY presented at Standard Liège! How the Belgians announced the transfer]. Gazeta Sporturilor (ռումիներեն). 2019 թ․ օգոստոսի 7.
  5. «Dragus è del Crotone. Benvenuto Denis!» [Drăguș is of Crotone. Welcome Denis!] (իտալերեն). F.C. Crotone. 2020 թ․ սեպտեմբերի 14.
  6. «Denis Drăguș, gol crucial pentru Standard Liege în meciul cu Anderlecht» [Denis Drăguș, crucial goal for Standard Liège in the match against Anderlecht] (ռումիներեն). Digi Sport (Romania). 2022 թ․ հունվարի 16.
  7. «DENIS DRAGUSIN E' UN GIOCATORE DEL GENOA» (իտալերեն). Genoa C.F.C. 2023 թ․ հունվարի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
  8. «Transfer| Denis Dragus Gazìantep'te!» [Transfer| Denis Dragus in Gaziantep!] (թուրքերեն). Gaziantep FK. 2023 թ․ սեպտեմբերի 13.
  9. «Denis Dragus en prêt au Gaziantep FK» [Denis Dragus on loan to Gaziantep FK] (ֆրանսերեն). Standard de Liège. 2023 թ․ սեպտեմբերի 13.
  10. «Denis Drăguș a suferit o fractură și ratează EURO U21» [Denis Drăguș sustained a fracture and misses the EURO U21]. România Liberă (ռումիներեն). 2019 թ․ հունիսի 15.
  11. «Romania 1–2 Slovenia». ESPN. 2022 թ․ նոյեմբերի 17.
  12. «Lotul României pentru EURO 2024» [Romania's team for EURO 2024] (ռումիներեն). Romanian Football Federation. 2024 թ․ հունիսի 7. Վերցված է 2024 թ․ հունիսի 7-ին.
  13. Matar, Daniella (2024 թ․ հունիսի 17). «Romania earns first Euros win in 24 years while Ukraine apologizes for 3-0 loss». AP News.
  14. «Familia sport » De la fondare, Hagi a adus la gruparea constănțeană o mulțime de fotbaliști ai căror tați, unchi sau rude apropiate au fost sportivi de performanță» [The sports families » Since its founding, Hagi has brought to the Constanța team many footballers whose fathers, uncles or close relatives were athletes]. Gazeta Sporturilor (ռումիներեն). 2018 թ․ հուլիսի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  15. «Denis Drăguș a devenit tată! Fotbalistul lui Crotone e în al nouălea cer: "Micuța noastră iubire!" Iubita românului i-a dat pe spate pe italieni | GALERIE FOTO» [Denis Drăguș has become a father! Crotone's footballer is in the ninth heaven: "Our little love!" The Romanian's girlfriend amazed the Italians | PHOTO GALLERY] (ռումիներեն). ProSport. 2021 թ․ հունվարի 18. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
  16. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  17. «Denis Drăguș». European Football. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]