Դենիել Լամբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դենիել Լամբերտ
անգլ.՝ Daniel Lambert
Marshall Lambert.jpg
Ծնվել էմարտի 13, 1770(1770-03-13)[1][2]
ԾննդավայրԼեսթեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էհունիսի 21, 1809(1809-06-21)[1] (39 տարեկանում)
Մահվան վայրՍտամֆորդ, Stamford, South Kesteven, Lincolnshire, Լինկոլնշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունընտրասերիչ
Daniel Lambert Վիքիպահեստում

Դենիել Լամբերտ (անգլ.՝ Daniel Lambert, մարտի 13, 1770(1770-03-13)[1][2], Լեսթեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունիսի 21, 1809(1809-06-21)[1], Ստամֆորդ, Stamford, South Kesteven, Lincolnshire, Լինկոլնշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), լեսթերյան կալանավայրի և սպորտային կենդանիների գիտակ, որը հայտնի է եղել իր անսովոր գիրությամբ։ 1806 թվականի ապրիլին ամբողջությամբ կորցնելով աշխատունակությունը և չունենալով գոյության այլ միջոցներ՝ տուն է վարձել Լոնդոնում և սկսել է մուտքի վճարներ վերցնել այցելուներից, որոնք ցանկանում էին դիտել նրան իր բնակարանում։ 1806-1809 թվականներին նախաձեռնել է ևս մի քանի կոմերցիոն հաջող ինքնացուցադրում Բիրմինգհեմում, Քովենթրիում, Յորքում և այլ բրիտանական քաղաքներում, ճանապարհորդություններից ազատ ժամանակ զբաղվել է որսով և վազող շների բուծմամբ։ 1809 թվականի հունիսին հանկարծամահ է եղել Սթամֆորդում։ Թաղված է սթամֆորդյան Սուրբ Մարտինի եկեղեցում։

Մահվան պահին Լամբերտի մարմնի քաշը եղել է 52 սթոուն 11 ֆունտ (335 կգ)։ Նրա գերեզմանի պատրաստման համար ծախսվել է 112 քառակուսի ֆուտ անտառ (10,4 մ²)։

Լամբերտի մահից հետո նրա՝ գիրության ռեկորդը բազմաթիվ անգամներ գերազանցվել է, սակայն ինքը Լամբերտը Լեսթերում ձեռք է բերել յուրատեսակ անձի կարգավիճակ։ 2009 թվականին Leicester Mercury («Լեսթերյան Մերկուրի») թերթը բնորոշել է Լամբերտին որպես «քաղաքային ամենասիրելի կուռքերից մեկը»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիել Լամբերտը ծնվել է Բլու-բոուր-լեյն (անգլ.՝ Blue Boar Lane) ծննդատանը․ հասցեն՝ «Կապույտ Վարազ» իջևանատուն, որտեղ Ռիչարդ III-ն անցկացրել է իր վերջին գիշերը Բոսվորթի ճակատամարտում պարտությունից և մահից առաջ 1485 թվականի օգոստոսի 22-ին։ Կապույտ վարազը պատկերվել է Հենրիխ Թյուդորի դաշնակից, Օքսֆորդի 13-րդ կոմս Ջոն դե Վերեի խորհրդանիշի վրա` Ռիչարդի դեմ պայքարում։ Ռիչարդի ժամանակաշրջանում, սակայն «Կապույտ Վարազի» (անգլ.՝ Blue Boar) փոխարեն «Զանգակ» էր (անգլ.՝ Blue Bell)[3] Լեսթերում 1770 թվականի մարտի 13-ին[4]։ Նրա հայրը, որը ևս կրում էր Դենիել Լամբերտ անունը,մի ժամանակ ծառայել է որպես որսորդապետ Սթամֆորդի 4-րդ կոմսի՝ Հարի Գրեյի մոտ}[5], իսկ որդու ծննդյան ժամանակ զբաղեցրել է Բրայդուել լեսթերյան կալանավայրի բանտապահի պաշտոնը[4][К 1]։ Դենիելից հետո Լամբերտ ավագի ընտանիքում ծնվել են ևս երեք երեխաներ՝ երկու դուստր և որդի, որը մահացել է մանուկ տարիներին[8]։

Դենիելը մանկուց զբաղվել է սպորտով[8], ութ տարեկան հասակում եղել է հիանալի լողորդ և արդյունքում իր գրեթե ողջ կյանքում սովորեցրել է լեսթերյան երեխաներին լողալ[9]։ Լամբերտի հորեղբայրը, ինչպես և հայրը, ծառայել է որպես որսորդապետ․ մայրական գծով պապը բուծում էր մարտական աքաղաղների։ Ինքը` Լամբերտը, պատանի տարիներին[8] հետաքրքրվում էր որսով, ձկնորսությամբ և ձիավարությամբ[10], իսկ արդեն տասնինը տարեկան հասակում ձեռք էր բերել փորձագետի կարգավիճակ որսորդական շների բուծման և վարժեցման ոլորտում[11]։

1784 թվականին Դենիելը սովորել է բիրմինգհեմյան գործարար Բենջամին Պատրիկին պատկանող Messrs Taylor & Co գործարանի փորագրաձուլական արհեստանոցում[5]։ Մի քանի տարի անց այն արտադրանքը, որը թողարկում էր գործարանը, այլևս նորաձև չէր, և Պատրիկի ընկերությունը սնանկացավ։ 1788 թվականին վերադառնալով Լեսթեր՝ Լամբերտը սկսեց աշխատել որպես հոր օգնական կալանավայրում (ըստ որոշ աղբյուրների՝ Լամբերտը վերադարձել է Լեսթեր երեք տարի անց, երբ Messrs Taylor & Co գործարանի շինությունը քանդվել էր Բիրմինգհեմյան անկարգությունների ժամանակ 1791 թվականի հուլիսին[11])։ Երբ հայրը թոշակի էր անցել, Դենիելը ժառանգել էր բանտի գլխավոր բանտապահի պաշտոնը։ Լամբերտ կրտսերը շատ հարգված բանտապահ էր, բարիդրացիական հարաբերությունների մեջ էր բազմաթիվ բանտարկյալների հետ և անում էր ամեն բան, որպեսզի մեղմացներ իր` բանտում գտնվելը[12][13]։

Բժշկական փորձագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհայտ նկարիչ․ Դենիել Լամբերտը Լոնդոն առաջին մեկնման ընթացքում (1806)

Լամբերտը միանգամից գրավեց լոնդոնյան բժիշկների ուշադրությունը և մայրաքաղաք նրա մեկնումից հետո բրիտանական «Բժշկա-ֆիզիկական ամսագրում» (անգլ.՝ Medical and Physical Journal) նրա մասին հոդված հայտնվեց։ Բժիշկները փաստեցին «աշխարհում մեծագույն զվարճալիքի» իրական քաշը (50 սթոուն / ≈320 կգ) և հասակը (5 ֆուտ 11 դյույմ / ≈180 սմ)։ Մանրամասն բժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ ավելորդ քաշը ոչ մի կերպ չէր դժվարացնում նրա շնչառությունը[14][15]։ Նախկին բանտապահը սիրում էր երգել[16]․ խոսելու ընթացքում նրա ձայնը հնչում էր ոչ ճնշված, այլ բավականին ազատ[14]։ Ծնկների, ոտքերի և ազդրերի, փորի ճարպային հատվածների ուռուցիկությունը ավշային հյուսվածքների բորբոքման արդյունքն էր։ Հետազոտվողը չուներ ոչ մի հիվանդագին ախտանշան[15]։ Նկատվում էր աշխուժություն, կենդանի միտք, կարդացվածություն, հիանալի հիշողություն[17]։ Սեփական պնդմամբ, նա միշտ խուսափում էր ուտելիքում ավելորդություններից[15], մոտավորապես 1795 թվականից սկսած՝ միայն ջուր է խմել[18] և նույնիսկ երիտասարդ տարիներին չի մասնակցել ընկերական գինարբուքներին[19]։ Լամբերտի մոտավոր գնահատմամբ՝ նա նախկինի պես կարող էր առանց դժվարության ոտքով մինչև չորս մղոն քայլել (≈400 մ)[20]։ Լամբերտը միշտ նույն ժամին պառկում էր քնելու, բաց պատուհանով, և քնում էր ութ ժամից ոչ պակաս։ Քնի մեջ հավասարապես էր շնչում, առանց խռմփոցի։ Արթնանալով` նա հինգ րոպեից արդեն կարողանում էր նորմալ գործել, աշխույժ էր մնում ողջ օրվա ընթացքում և ցերեկային քնի կարիք չէր զգում[21][14]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիել Լամբերտը մնում է Լեսթերի առանցքային պատմական կերպարներից մեկը («Լեսթերյան Մերկուրի» թերթի կարծիքով՝ «քաղաքային ամենասիրելի կուռքերից մեկը»[22]), նրա պատվին անվանակոչված են մի քանի լեսթերյան փաբեր և ֆիրմաներ[4]։ Առաջին անգամ լեսթերյան Հեյմարկետ թատրոնում 1981 թվականին բեմադրված «Դենիել Լամբերտի ուրվականը» պիեսում նրա ուրվականը չցանկանալով դիտում է Լեսթերի քաղաքային պատմական կենտրոնի վերակառուցմանն ու ավերմանը 1960-ական թվականներին[23]։ Լամբերտը ոչ պակաս հայտնի կերպար է Սթամֆորդում․ նրա պատվին տեղի «Սթեմֆորդ» ֆուտբոլային ակումբի խաղացողներին անվանում են «Դենիելներ» (անգլ.՝ The Daniels)[24]։

Լամբերտի պահարանը, ինչպես նաև բազկաթոռը, ձեռնափայտը, ճիպոտը և աղոթագիրքը, լեսթերյան Նյուարկ հաուզես թանգարանի մշտական ցուցանմուշներ են։ Սթամֆորդյան քաղաքային թանգարանում ցուցադրվում են Դենիել Լամբերտի մանեկենը այն շորերով, որը նա կրում էր մահվան պահին, և գեներալ Թոմ-Թամի մանեկենը այն կոստյումով, որը նվիրաբերել է Բարնումը Ջեյմս Դիքսոնին[25]։ «Դենիել Լամբերտ» սթամֆորդյան հյուրանոցը և նույնանուն լոնդոնյան փաբը Լադգեյթ հիլի վրա այլևս գոյություն չունեն․ այնտեղ ցուցադրվող իրերն այլևս գտնվում են «Ջորջ» սթամֆորդյան հյուրանոցի ցուցադրությունում (անգլ.՝ George Hotel)[26]։

2009 թվականին Լեսթերը նշել է «Դենիել Լամբերտի օրը»՝ նրա մահվան 200-ամյակը։ Նյուարկ Հաուզես թանգարանում տոնական միջոցառումների հյուրերն են եղել ավելի քան 800 մարդ[27]։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. XVIII դարի վերջին և XIX դարում կալանավայրերը օգտագործվում էին կասկածյալներին ժամանակավոր պահելու համար, ինչպես նաև վերջերս դատապարտված հանցագործների, որոնք սպասում էին տեղափոխման հիմնական կալանավայրեր կամ մահապատժի[6]։ Բանտ բնութագրող անգլերեն բառը երբեմն գրվում էր «jail», սակայն ծառայողական փաստաթղթերում՝ բացառապես «gaol» տեսքով (արտասանությունը երկու դեպքում էլ՝ [ʤeɪl]։ Բանտը, որը բանտապահներն էին հայր և որդի Լամբերտները, պաշտոնապես վերանվանվել է «կոմսության ժամանակավոր կալանավայր» (անգլ.՝ county gaol)[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. Thompson, James. The History of Leicester from the time of the Romans to the end of the seventeenth century. — Leicester: J. S. Crossley, 1849. — P. 198.
  4. 4,0 4,1 4,2 Bondeson, 2006, էջ 112
  5. 5,0 5,1 Seccombe, 2004
  6. «Gaol Delivery»։ Credo Reference։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-24-ին։ Վերցված է 2011-11-03 
  7. «Record Office for Leicestershire, Leicester and Rutland: Online Catalogue Search»։ Leicestershire County Council։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-24-ին։ Վերցված է 2011-11-03 
  8. 8,0 8,1 8,2 Wilson, 1806, էջ 4
  9. Timbs, 1866, էջ 273
  10. Wilson, 1806, էջ 21
  11. 11,0 11,1 Bondeson, 2006, էջ 113
  12. Bondeson, 2006, էջ 114
  13. Wilson, 1806, էջ 11: «Ջ․ Ուիլսոն․ «Ինչքան էլ ծանր լիներ անբախտների հոգատարության պարտքը, աշխատանքի ժամանակ Լամբերտը միշտ առանց վարանելու գործադրում էր բոլոր ջանքերը, որպեսզի աջակցեր նրանց դատի ժամանակ։ Բանտարկյալներից քչերն էին լքում բանտը՝ առանց Լամբերտին շնորհակալություն հայտնելու, և արցունքները հաճախ ցույց էին տալիս նրանց զգացմունքների անկեղծությունը»»
  14. 14,0 14,1 14,2 Wilson, 1806, էջ 2
  15. 15,0 15,1 15,2 Bondeson, 2006, էջ 117
  16. Bondeson, 2006, էջ 118
  17. Wilson, 1806, էջեր 2—3
  18. Dickens, 1864, էջ 355
  19. Wilson, 1806, էջ 19
  20. Wilson, 1842, էջ 20
  21. Wilson, 1806, էջ 20
  22. «Tuesday’s Pick: Daniel Lambert Day»։ This Is Leicestershire։ 2009-08-25։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-24-ին։ Վերցված է 2011-11-03։ «one of the city’s most cherished icons» 
  23. Chaillet, Ned. Leicester Lamented // The Times. — 1981. — № 69 954. — P. 7.
  24. «Club History»։ Stamford Association Football Club Ltd։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին։ Վերցված է 2011-11-03 
  25. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Stamford Museum անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  26. Bondeson, 2006, էջ 135
  27. «Revival of the fattest marks Lambert Day»։ This Is Leicestershire։ 2009-08-25։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-24-ին։ Վերցված է 2011-11-03 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Altick, Richard D. The Shows of London. — Boston: Harvard University Press, 1978. — ISBN 0674807316
  • Anon. Exhibition // The Times. — 1806. — № 6700.
  • Bondeson, Jan. The Two-Headed Boy and Other Medical Marvels. — Ithaca, N. Y.: Cornell University Press, 2000. — ISBN 080148958X
  • Bondeson, Jan. Freaks. — Stroud: Tempus Publishing, 2006. — ISBN 0752436627
  • Dickens, Charles. A Great Idea // Household Words. — 1852. — № 5.
  • Dickens, Charles. Fat People // All the Year Round. — 1864. — № 12.
  • Leroi, Armand Marie. Mutants. — L.: Harper Perennial, 2003. — ISBN 0006531644
  • Mathews, Anne. The life and correspondence of Charles Mathews, the elder, Comedian. — L.: Routledge, Warne and Routledge, 1860.
  • “Omega”. Some account of the late Daniel Lambert, Esq, with selections from his papers // Edward Churton The English Annual. —L., 1838. — P. 282—300.
  • Seccombe, Thomas. Daniel Lambert // Oxford Dictionary of National Biography. — Oxford University Press, 2004.
  • Timbs, John. English Eccentrics and Eccentricities. — L.: Richard Bentley, 1866. — Vol. 1.
  • Wilson, G. H. The Eccentric Mirror. — L.: James Cundee, 1806. — Vol. 1.
  • Wilson, G. H. Wonderful Characters. — L.: J. Barr and Co., 1842.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]