Jump to content

Դեմպֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեմպֆեր (գերմ.՝ Dampfer - խլացուցիչ, գերմ.՝ խլացնել), խլացուցիչ, մեքենաների ու սարքերի աշխատանքի ժամանակ առաջացող մեխանիկական տատանումները մարող կամ կանխող հարմարանք։ Ավտոմատ կարգավորիչներում և չափիչ սարքերում օգտագործվում են հիդրավլիկ և պնևմատիկ դեմպֆերներ, էլեկտրական մեքենաներում՝ ինդուկտիվ կոճերի վրա հիմնված դեմպֆերներ, որոնոցում մարում են էլեկտրական տատանումներ։ Բազմալար երաժշտական գործիքներում դեմպֆեր է կոչվում լարերի տատանումները դադարեցնող մեխանիկական հարմարանքը։ Պատրաստվում է փափուկ թաղիքով պատված առանձին կոճղիկներից (դաշնամուրի մեջ) կամ շերտաձողիկներից (տավիղի վրա)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 346