Դեմետրե II (Աբխազիայի արքա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Դեմետրե II
დემეტრე II
Աբխազիայի արքա
Իշխանություն 837-872
Քաղաքացիություն Աբխազիայի թագավորություն
Տոհմ Անոսիդներ
Հայր Լևոն II
Երեխաներ Տիրինե, Բագրատ
Կրոնական հավատքներ քրիստոնեություն

Դեմետրե II (վրաց.` დემეტრე II), Աբխազիայի արքա 837-872 թվականներին[1]:

Դեմետրեն Լևոն II արքայի որդին էր, սերում էր Անոսիդների տոհմից: Նրա հայրը 786 թվականին ընդվզել էր Բյուզանդիայի դեմ և իրեն անկախ թագավոր հռչակել։ Բացի Հովհաննես բռնակալից և իր որդուց` երկար տարիներ աբխազական գահին բազմում էին Լևոն II-ի ժառանգները[2]:

Աբխազական գահը Դեմետրեն ժառանգել էր հորեղբոր՝ Թեոդոսիուս II-ից (811-837) հետո։ Դեմետրեին հաջորդում է Գեորգի I-ը, ավելի ուշ՝ որդին՝ Բագրատ I-ը, ով վերականգնում է դինաստիական իրավունքները աբխազական թագի հանդեպ[3]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. დემეტრე II
  2. Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au XIXe siècle : Tables généalogiques et chronologiques, Rome,‎ 1990
  3. Анчабадзе З. В., Из истории средневековой Абхазии (VI - XVII вв), Сух., 1959
Նախորդող
Թեոդոսիուս II 811-837
Աբխազիայի արքա
Դեմետրե II

837-872
Հաջորդող
Գեորգի I 872-879