Դեղձենու լվիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեղձենու լվիճ (լատին․՝ Myzodes persicae Sulz), հավասարաթևավորների (Homoptera) կարգի, Myzodeae ընտանիքի միջատ։ Վնասում են բացվող բողբոջները նաև տերևները։ Սերնդահինադիրը և անթև էգը կուսածիններ են։ Գույնը՝ դեղին։ Տարծված է ամենուրեք։ ՀՀ-ում հանդիպում է դեղձենու մշակության բոլոր շրջաներում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռում է ձուն՝ ծառի բողբոջների հիմքում։ Վաղ գարնանը՝ բողբոջների ուռչելու շրջանում, ձվերից դուրս են գալիս թրթուր-սերնդահիմնադիրները։ Սկզբնական շրջանում դրանք ծծում են բաց բողբոջների, ապա անցնելով տերևների ներքևի երեսի վրա տերևների հյութը, որի հետևանքով տերևները ոլորվում են։ Մայիսի կեսերից սկսված՝ մինչև հունիսի վերջերը լվիճներն աստիճանաբար թևավորվելով տեղափոխվում են դեղձենու վրա, ծնում թրթուրներ, որոնք սեռահասուն դառնալուց և զուգավորվելուց հետո ձվադրում են։ Վնասում են հիմնականում դեղձենուն, երբեմն՝ սալորենուն։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեգեացիայի ընթացքում սրսկել Բի 58, վալսոատ, կոնդոր, դուրսբան, նուրել-Դ և այլ միջատասպաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։