Jump to content

Դելաֆոնդիոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դելաֆոնդիոզ, միասմբակավորների (հիմնականում՝ 1–3 տարեկան ձիերի) հիվանդությունների հարուցիչները Strongylidae ընտանիքի Delafondia vulgaris կլոր որդերն են, որոնք մակաբուծվում են հաստաղիի լուսանցքում, թրթուրների փուլում՝ միջընդերքային զարկերակների անոթալայնանքի (անևրիզմ) թրոմբներում և նրանց ճյուղավորումներում։ Վարակվում են դելաֆոնդիոզ 306 թրթուրներով ախտահարված ջուր խմելով կամ կերեր ուտելով։

Ախտանշանները` տենդ, աղիների ուժգին գալարակ ծկանք, սակավարյունություն, կերից հրաժարում։ Թրթուրներով ախտահարվելիս առաջային միջընդերային զարկերակի թրոմբոէմոլային խիթեր, ծանր ընթացքի դեպքում կենդանին սատկում է։

Ախտորոշումը կղանքում 3-րդ փուլի թրթուրների հայտնաբերում։

Բուժումը կերի հետ ֆենոթիազին, 10%-անոց մեբենվետգրանուլյատ, նիլվերմ, ֆենբենդազոլ։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելումը ձիերի ճիճվաթափություն գարնանը և արածեց մանսեզոնում,արոտավայրի հերթափոխում, գոմաղբի վարակազերծում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։