Դափչիից աշակերտուհիների առևանգումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

2018 թվականի փետրվարի 19-ին, ժամը 17.30-ին «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը Իգական գիտատեխնիկական պետական ուսումնարանից (Government Girl's Science and Technical College, GGGSTC) առևանգվել է 11-ից 19 տարեկան 110 աշակերտուհիներ։ Դափչին գտնվում է Բուլաբուլինում՝ Նիգերիայի հյուսիս-արևելյան մասում՝ Յոբե նահանգի Բուրսարիի տեղական ինքնակառավարման տարածքում[1][2][3]։ Նիգերիայի դաշնային իշխանությունները նշված տարածաշրջան գործուղեց և տեղակայեց երկրի ռազմաօդային ուժերը՝ անհետացած աշակերտուհիների որոնումը և հայտնաբերումը կազմակերպելու նպատակով։ Յոբեի նահանգապետ Իբրահիմ Գայդամն մեղադրեց Նիգերիայի բանակից զինվորականներին քաղաքից ռազմական անցակետը վերացնելու մեջ։ Դափչին գտնվում է մոտավորապես 275 կմ դեպի հյուսիս-արևմուտք հեռավորության վրա Չիբոկից, որտեղից 2014 թվականին «Բոկո Հարամ»-ն ավելի քան 276 աշակերտուհիներ էր առևանգվել։

Առևանգման նույն իսկ օրը մահացել էին հինգ աշակերտուհիներ. «Բոկո Հարամ»-ը նրանց բոլորին, բացի մի քրիստոնյա աղջնակ՝ Լեա Շարիբուից, ազատ էր արձակել 2018 թվականի մարտին։ Այս գերեվարության մեջ Լեա Շարիբուն հրաժարվել էր իսլամ ընդունելուց։

Լեա Շարիբու[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնյա աշակերտուհի Լեա Շարիբուն, որը տասնչորս տարեկան էր առևանգման պահին, դեռևս գերեվարության մեջ է[4]։ Պատանդությունից ազատ արձակվելուց հետո նրանցից ոմանք The Guardian թերթին պատմել էին, որ Շարիբուին հաջողվել էր փախուստի դիմել իրեն առևանգողներից, սակայն նրան կրկին որսացել և վերադարձրել էին իրեն առևանգած մի քոչվոր Ֆուլանի ընտանիք։ Տեղեկություններ էին սպրդել, որ Շարիբուն ազատ չի արձակվել այլ երեխաների հետ, քանի որ հրաժարվել է իսլամ ընդունել[5]։

Համաձայն «Christian Solidarity Worldwide» կազմակերպության տեղեկությունների՝ Շարիբուն այնուհետև ստրկության էր հանձնվել «Բոկո Հարամ»-ի մարտիկներից մեկին[6]։ 2018 թվականի օգոստոսին հրապարակվեց ձայնագրություն, որտեղ Շարիբուն ազատության էր աղաչում[7]։ 2018 թվականի հոկտեմբերին նրա ծնողները բացահայտեցին, որ «Բոկո Հարամ»-ը սպառնացել էր սպանել նրան նույն ամսվա վերջերին, եթե կառավարությունը չբավարարի նրանց պահանջները[8]։

2019 թվականի փետրվարին սոցցանցերում լուրեր տարածվեցին նրա մահվան մասին, սակայն իշխանությունները դրանք հերքեցին՝ որպես քաղաքական դրդապատճառներով սփռված ապատեղեկատվություն[9]։

Գրեթե երկու տարի գերեվարության մեջ անցկացնելուց հետո՝ 2020 թվականի հունվարին, մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Շարիբուն տղա երեխա է լույս աշխարհ բերել՝ բռնի կերպով իսլամ ընդունելուց և «Բոկո Հարամ»-ի հրամանատարից մեկի հետ իր կամքին հակառակ ամուսնանացվելուց հետո[10][11][12]։ Նրա հայրը՝ Նաթան Շարիբուն, հերքել է այս տեղեկությանը՝ ասելով, որ չէր ցանկանա նման լուրեր լսել[13]։

Մի շարք աղբյուրներ որոշ ժամանակ անց հայտնեցին, որ նա երկրորդ երեխան է լույս աշխարհ բերել 2020 թվականի վերջում[14][15][16][17]։

Տես նաեւ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չիբոկից աշակերտուհիների առևանգում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sahara, Reporters (2018 թ․ մարտի 2). «Abducted Dapchi Girls in 'Boko Haram town' in Yobe, Claims Rep». Sahara Reporters Inc. Sahara Reporters Inc. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  2. «110 Nigerian schoolgirls still missing after attack: Minister». Al Jazeera. 2018 թ․ փետրվարի 25. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  3. Searcey, Dionne; Akinwotu, Emmanuel (2018 թ․ փետրվարի 21). «Boko Haram Storms Girls' School in Nigeria, Renewing Fears». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  4. Oduah, Chika (2018 թ․ մայիսի 15). «'She refused to convert to Islam,' 85 days on, kidnapped schoolgirl Leah Sharibu remains in captivity». CNN. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  5. «Nigerian elections 2019: The spread of false information». BBC News. 2019 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  6. Ochab, Ewelina (2018 թ․ դեկտեմբերի 23). «Where Is Leah This Christmas?». Forbes. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  7. Adebayo, Bukola (2018 թ․ օգոստոսի 28). «Lone Dapchi schoolgirl in Boko Haram captivity begs for her freedom». CNN. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  8. Adebayo, Bukola (2018 թ․ հոկտեմբերի 4). «'Our daughter is facing a death sentence,' parents of Leah Sharibu cry out». CNN. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  9. Olowolagba, Fikayo (2019 թ․ փետրվարի 10). «FG speaks on 'death' of Leah Sharibu, attacks PDP». Daily Post Nigeria (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 15-ին.
  10. Owolabi, Femi (2020 թ․ հունվարի 26). «Report: Leah Sharibu gives birth in captivity for Boko Haram commander». The Cable (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  11. Omirin, Olatunji (2020 թ․ հունվարի 25). «Leah Sharibu gives birth to baby boy for Boko Haram commander». Daily Trust (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  12. «Leah Sharibu gives birth in Boko Haram captivity». P.M. News (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 26. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  13. «Leah Sharibu's dad dismisses news of girl giving birth in Boko Haram custody». Vanguard News (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 26. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  14. «Leah Sharibu Gives Birth to Her Second Child While in Captivity». Persecution (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ մարտի 24. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  15. «Leah Sharibu gives birth to second baby in Boko Haram captivity». The Guardian. Nigeria. 2021 թ․ մարտի 23. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  16. «Leah Sharibu second child? Boko Haram kidnapped Dapchi schoolgirl 'childbirth' latest news». BBC (անգլերեն). 2021 թ․ մարտի 24. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  17. «Leah Sharibu Gives Birth To Second Baby In B' Haram Captivity—Report». Sahara Reporters (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ մարտի 23. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.