Բոկո Հարամ
Բոկո Հարամ | |
---|---|
Տեսակ | Անկանոն զորքեր և ահաբեկչական կազմակերպություն |
Երկիր | Նիգերիա, Կամերուն, Չադ, Մալի և Նիգեր |
Հիմնադրված | 2002 |
Գլխավոր քարտուղար | Abubakar Shekau? և Mohammed Yusuf? |
Վերադաս կազմակերպություն | ԻԼԻՊ |
Հիմնադիր | Mohammed Yusuf? |
«Բոկո Հարամ» (2015 թվականից՝ Իսլամական պետության Արևմտյան Աֆրիկայի նահանգ), արմատական Նիգերիայի իսլամական կազմակերպություն։ Կազմակերպությունը հայտնի է դարձել 2002 թվականից, երբ նրա առաջնորդն է դարձել Մոհամեդ Յուսուֆը։ Կազմակերպության հիմնական նպատակն է Նիգերիայի ամբողջ տարածքում շարիաթի ներդրումը և արևմտյան կենսակերպի վերացումը։ 2009 թվականի հուլիսին նրանք անկարգություններ էին նախաձեռնել Նիգերիայի հյուսիսում (Բաուչի նահանգի օջախ)՝ հարձակվելով քրիստոնեական եկեղեցիների և ոստիկանական բաժանմունքների վրա։ 2014 թվականի մայիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կազմակերպությանը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում[1]։
2015 թվականի մարտին հավատարմության երդում տալով Իսլամական պետությանը[2]՝ «Բոկո Հարամը» անունը փոխարինել է «Իսլամական պետության արևմտաաֆրիկյան գավառով» (Islamic State's West Africa Province, ISWAP)[3]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբավորման պաշտոնական անվանումը՝ «Ջամահաթ ահլիս Սուննա Լիդդաավաթի Վալ Ջիհադ»[4] (Jama 'atu Ahlis Sunna Lidda' awati wal — Jihad)[5] (արաբերենից թարգմանաբար նշանակում է «մարգարեի և ջիհադի ուսմունքների տարածման կողմնակիցների միություն»)։ «Բոկո Հարամ» (Boko haram) անվանումը նա ստացել է Մայդուգուրի քաղաքի բնակիչներից, որտեղ գտնվում էր խմբավորման բազան[6]։ «Բոկո Հարամ»-ը հաուսերենից թարգմանվում է որպես «արգելված արևմտյան կրթություն»[6] կամ «արևմտյան կրթություն մեղավոր»[7]։ Այն բաղկացած է Boko բառից, որը սկզբնապես նշանակում էր «կեղծ», բայց հետո սկսել է օգտագործվել արևմտյան կրթությունը նշելու համար, և haram (արաբ․՝ حَرَامararām) - հարամ բառից, այսինքն՝ արգելված մի բան[6]։
Գաղափարախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բոկո Հարամը» դեմ է արևմտյան կրթությանը, արևմտյան մշակույթին և գիտությանը[8]։ Խմբավորման անդամների կարծիքով՝ արևմտյան արժեքների հետ կապված ցանկացած հասարակական և քաղաքական գործունեություն պետք է արգելվի, այդ թվում՝ ընտրությունների քվեարկությունը, վերնաշապիկներ և տաբատներ կրելը և աշխարհիկ կրթությունը[9]։ Նիգերիայի կառավարությունը, «Բոկո Հարամի» տեսանկյունից, «փչացած է» արևմտյան գաղափարներով[10] և բաղկացած է «անհավատներից», նույնիսկ եթե նախագահը պաշտոնապես մուսուլման է[9], ուստի այն պետք է տապալվի, և երկիրը պետք է կառավարվի շարիաթի օրենքների հիման վրա[10], ավելի խիստ, քան գործում է Նիգերիայի հյուսիսային նահանգներում[11][12]։
2009 թվականին խմբի այն ժամանակվա առաջնորդ Մոհամեդ Յուսուֆը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ արևմտյան կրթության գաղափարները (օրինակ՝ դարվինիզմը, ջրի շրջապտույտը բնության մեջ և երկրի գնդաձևությունը) հակասում են իսլամին[13]։
Էթնիկ կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բոկո Հարամ»-ի զինյալների հիմնական զանգվածը կանուրի ազգության ներկայացուցիչներն են, չնայած կանուրի էթնիկ տարածքի սահմաններից դուրս հաճախակի հարձակումներին[14], դրանցում ամրապնդվելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Նիգերիացիների մեծ մասի համար կանուրի լեզվի անբավարարության պատճառով երթևեկության մեջ լայնորեն օգտագործվում է հաուսերենը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բոկո Հարամ»-ը հիմնադրվել է 2002 թվականի Մայդուգուրի քաղաքում, Մուհամեդ Յուսուֆի կողմից։ Յուսուֆը այնտեղ կրոնական համալիր է կառուցել, որը ներառել է մզկիթն ու դպրոցը։ Չնայած նրան, որ կառուցման նպատակը երեխաներին կրոնի ուսուցումն էր, համալիրը օգտագործվել է կողմնակիցների հավաքագրելու համար[15]։ Սակայն մուսուլմանական խմբավորումները նախկինում էլ էին գոյություն ունեցել Մայդուգուրիում։ 1995 թվականին Աբուբաքար Լաբանը ստեղծել է «Մարգարեի ուսմունքների հետևորդները և միգրանտները» խումբը, որը հայտնի է նաև որպես «երիտասարդ մուսուլմաններ»։ Նիգերիայում վաղ սալաֆիթական (իսլամի «մաքրման» կողմնակիցներ) խմբավորումները հայտնվել են 20-րդ դարի 70-ական թվականներին։
2004 թվականին Մոհամեդ Յուսուֆը մի շարք հետևորդների հետ տեղափոխվել է Կաննամա քաղաքի մոտ գտնվող շրջան, որը գտնվում է Յոբե նահանգում։ Այնտեղ նրանք ստեղծել են բազա, որը կոչվել է «Աֆղանստան» (Afghanistan)։ Այնտեղից հարձակումներ են կատարվել ոստիկանների վրա[15]։
2009 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հուլիսի 26-ին Մոհամեդ Յուսուֆը խռովության փորձ էր ձեռնարկել, որի նպատակն էր Իսլամական պետության ստեղծումը Նիգերիայի հյուսիսային մասում, որը կառավարվում էր շարիաթի օրենքների հիման վրա[16]։
Դրանից հետո 2009 թվականի հուլիսի 29-ին ոստիկանությունը գրոհով վերցրել էր Մայդուգուրիի խմբավորման բազան։ Մուհամեդ Յուսուֆը ձերբակալվել է ոստիկանության կողմից, իսկ ավելի ուշ մահացել է ոչ այնքան պարզ հանգամանքներում[17][18]։
2013 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ը պաշտոնապես «Բոկո Հարամ» և «Անսարա» իսլամական զինված խմբավորումները ահաբեկչական կազմակերպություններ էր ճանաչել։ Այս թեմային նվիրված հոդվածը «Ամերիկայի Ձայն»-ի կայքում վերնագրվել է. «այս քայլը կզրկի Նիգերիայի ֆինանսական խմբավորմանը ամերիկյան բանկերի միջոցով»[19]։
2010 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի սեպտեմբերի 7-ին «Բոկո Հարամի» շուրջ 50 կողմնակիցներ հարձակվել են Բաուչիի բանտի մոտ, որտեղ պահվում էին խռովության ժամանակ ձերբակալված ծայրահեղականները։ Բանտում պահվող 759 կալանավորներից 721-ը ազատ են արձակվել[20]։ Ավելի ուշ նրանցից 127-ը կամավոր վերադարձել են բանտ[21]։
2010 թվականի հոկտեմբերի 7-ին գնդակահարվել է Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ավաննա Նգալան[22]։
2010 թվականի դեկտեմբերի 24-ին Ջոս և Մայդուգուրի քաղաքներում տեղի ունեցած մի շարք պայթյունների և հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ։ «Բոկո Հարամը» ստանձնել է ահաբեկչությունների պատասխանատվությունը և հայտարարել, որ դա վրեժ էր Ջոս քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների համար[23]։
2010 թվականի դեկտեմբերի 31-ին՝ Աբուջայի բանակային զորանոցի մոտ ռումբ է պայթել։ Տարբեր տվյալներով՝ զոհվել է 4-ից 30 մարդ[24]։
2011 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարտի 14-ին Մայդուգուրի քաղաքում գնդակահարվել է Իբրահիմ Ահմեդ Աբդուլա Բոլորին՝ մուսուլման կրոնական գործիչ, որը հայտնի է «Բոկո Հարամի» հասցեին իր քննադատությամբ[25]։
2011 թվականի մայիսի 29-ին՝ Բաուչի քաղաքում բանակային զորանոցի մոտ տեղի ունեցած երեք պայթյունների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել է 5-10 մարդ[26]։ «Բոկո Հարամը» ստանձնել է ահաբեկչությունների պատասխանատվությունը[27]։
2011 թվականի հունիսի 16-ին մահապարտը պայթեցրել է Աբուջայում գտնվող ոստիկանության կենտրոնակայանը։ Զոհվել է առնվազն 6 մարդ (այդ թվում՝ ահաբեկիչը)[10]։
2011 թվականի հունիսի 27-ին Մայդուգուրի քաղաքում «Բոկո Հարամ»-ի անդամ զինյալների հարձակման հետևանքով զոհվել է 25 մարդ, վիրավորվել՝ շուրջ 30-ը[28]։
2011 թվականի հուլիսի 12-ին Մայդուգուրի քաղաքում «Բոկո Հարամ»-ի զինյալների կողմից սպանվել է առնվազն 40 մարդ։ Դա հանգեցրել է բնակիչների զանգվածային փախուստին[29]։
2011 թվականի հուլիսի 31-ին Նիգերիայի կառավարությունը հայտարարել էր, որ մտադիր է բանակցություններ սկսել «Բոկո Հարամի» հետ[30]։ Նախագահ Գուդլաք Ջոնաթանի կարգադրությամբ ստեղծվել է բանակցությունների կոմիտե, որում ընդգրկված է 7 մարդ, ներառյալ պաշտպանության և աշխատանքի նախարարները[30]։ 2011 թվականի օգոստոսի 15-ին կոմիտեն զեկույց է պատրաստել աղանդի հետ բանակցություններ վարելու հեռանկարների և Բորնոյի նահանգում անվտանգության իրավիճակի մասին[31]։ Բանակցությունները սկսվել են սեպտեմբերին[32]։ Միջնորդ է հանդես եկել նիգերիացի իրավապաշտպան Շեհու Սանին։ Կառավարության կողմից բանակցությունները վարել է Նիգերիայի նախկին նախագահ Օլուսեգուն Օբասանջոն։ Երկխոսության փորձն ընդհատվել է այն բանից հետո, երբ «Բոկո Հարամի» անդամներից մեկը, որը ներկայացնում էր աղանդը բանակցություններում, սպանվել է հերթական հանդիպումից անմիջապես հետո[32]։
2011 թվականի օգոստոսի 12-ին Մայդուգուրի քաղաքում գնդակահարվել է իսլամական կրոնական գործիչ Լիման Բանան[33]։
2011 թվականի օգոստոսի 26-ին մահապարտը ականապատ ավտոմեքենայով մխրճվել է Աբուջայում ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքի մեջ։ Պայթյունի հետևանքով 18 մարդ Է զոհվել, 60-ը՝ վիրավորվել։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Բոկո Հարամը»[34]։
2011 թվականի նոյեմբերի 4-ին և 5-ին Դամատուրու քաղաքում մի քանի պայթուցիկ սարք է տեղադրվել։ Ավելի ուշ «Բոկո հարամ»-ի զինյալները գրոհել են քաղաքի շրջանը, որը բնակեցված է քրիստոնյաներով։ Հարձակման են ենթարկվել նաև ոստիկաններն ու զինվորականները։ Ընդհանուր առմամբ զոհվել է առնվազն 150 մարդ[35]։
2011 թվականի դեկտեմբերի 4-ին ահաբեկիչները, որոնք ենթադրաբար «Բոկո հարամ»-ի անդամներ են, հարձակվել են ոստիկանների վրա Բաուչիի նահանգի Ազարե քաղաքում, զոհվել է 3 մարդ, 2-ը՝ լրջորեն վիրավորվել[27]։
2011 թվականի դեկտեմբերի 13-ին Մայդուգուրի քաղաքում պայթեցվել և գնդակոծվել է զինվորական պահակակետը։ Տուժածների մասին տվյալներ չկան[36]։
2011 թվականի դեկտեմբերի 24-ին Մայդուգուրի, Դամատուրու և Պոտիսկում քաղաքներում զինված բախումներ են տեղի ունեցել «Բոկո հարամ»-ի գրոհայինների և կառավարական զորքերի միջև։ Մայդուգուրիում ևս 6 պայթյուն է տեղի ունեցել։ Երեք քաղաքներում, տարբեր տվյալներով, զոհվել է 60-ից մինչև 70 մարդ[37][38]։
2011 թվականի դեկտեմբերի 25-ին՝ «սուրբծննդյան հարձակումների» արդյունքում Դամատուրու և Մադալա քաղաքներում վրա առնվազն 30 մարդ է զոհվել[39]։
2011 թվականի դեկտեմբերի 30-ին՝ Մայդուգուրի քաղաքում գտնվող մզկիթի մոտ ռումբ է պայթել։ 4 մարդ է զոհվել։ Ըստ Նիգերիայի բանակի ներկայացուցիչների տրամադրած տեղեկությունների՝ ահաբեկչությունն իրականացվել է «Բոկո Հարամի» կողմից[40]։
Միայն 2011 թվականին «Բոկո Հարամ»-ի պատճառով զոհվել է առնվազն 465 մարդ[41]։
2012 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունվարի 6-ին և 7-ին «Բոկո Հարամ»-ի զինյալները մի քանի հարձակում են ձեռնարկել Ադամավա նահանգում գտնվող քրիստոնեական համայնքների վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 29 մարդ[42]։
2012 թվականի հունվարի 20-ին Կանո քաղաքում (Կանո նահանգ) 6 պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 120 մարդ։ Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Բոկո Հարամը»[43][44]։ Պայթյուններից անմիջապես հետո քաղաքը գրոհել են «Բոկո Հարամի» գրոհայինները[45]։
2012 թվականի հունվարի 25-ին «Բոկո Հարամ»-ի գրոհայինները գրոհով վերցրել էին Կանո քաղաքի ոստիկանության բաժանմունքը։ Գրոհի ժամանակ մեկ մարդ է զոհվել[46]։
2012 թվականի հունվարի 26-ին Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը «Բոկո Հարամ»-ին կոչ էր արել նշել իր պահանջները բանակցությունները վերսկսելու համար[47][48]։
2012 թվականի հունվարի 28-ին «Բոկո Հարամ»-ի ներկայացուցիչ Աբու Կական հայտարարել էր, որ «Բոկո Հարամը» բանակցություններ կվարի Նիգերիայի կառավարության հետ միայն այն բանից հետո, երբ «ծնկի կբերի նրան»[49]։
2012 թվականի փետրվարի 10-ին Մայդուգուրի քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել։ Զոհվել է «Բոկո Հարամ»-ի 4 անդամ և երկու զինվոր վիրավորվել է[50]։
2012 թվականի փետրվարի 17-ին մոտ 20 զինված մարդ գրոհել է Կոգիի նահանգի Կոտոն Կարիֆի քաղաքի բանտը, ինչի արդյունքում բանտից փախել է 119 բանտարկյալ։ «Բոկո Հարամը» ստանձնել է հարձակման պատասխանատվությունը[51]։
2012 թվականի փետրվարի 20-ին Մայդուգուրի քաղաքում «Բոկո Հարամ»-ի զինյալները ռմբակոծել են քաղաքային շուկայում գտնվող մարդկանց։ Զոհվել է առնվազն 20 մարդ[52][53]։
2012 թվականի հունիսի 17-ին մահապարտ-ահաբեկիչները պայթեցրել են Կադունա նահանգում գտնվող երեք եկեղեցի։ «Բոկո Հարամը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը։ Կարմիր խաչի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է առնվազն 50-ի[54]։ Ահաբեկչություններից հետո անկարգություններ են սկսվել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ[55]։
2012 թվականի հունիսի 20-ին կառավարական զորքերի և «Բոկո Հարամ»-ի զինյալների միջև Դամատուրու քաղաքի վրա հարձակված փոխհրաձգության հետևանքով 40 մարդ է զոհվել[55]։
2013 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի մայիսի 14-ին Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման գործունեության կապակցությամբ արտակարգ դրություն էր մտցրել Մայդուգուրի շրջանում և երկրի հյուսիսում գտնվող մի շարք այլ շրջաններում[56]։
2014 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվարի 14-ին Մայդուգուրիի շուկայում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 17 մարդ է զոհվել[15]։
Փետրվարի 12-ին մի քանի տասնյակ գրոհայիններ հարձակում են գործել Բորնո նահանգի Կոնդուգա քաղաքի վրա և սպանել 51 մարդու, իսկ մի քանի տասնյակ մարդիկանց պատանդ են վերցրել[57]։ Փետրվարի 17-ին Նիգերիայի հյուսիս-արևելքում Իզգե գյուղի վրա գրոհայինների հարձակման հետևանքով 90 մարդ է զոհվել[58]։ Փետրվարի 20-ին Պլատո նահանգի Ռապյե գյուղում գրոհայինները սպանել են 13 մարդու, այդ թվում՝ 9-ը երեխաների[59]։
Մարտի 1-ի երեկոյան Նիգերիայի հյուսիս-արևելքի Մայդուգուրի քաղաքի շուկայի հրապարակում տեղի ունեցած երկու պայթյունները խլել են 51 մարդու կյանք։ Առաջին պայթյունից հետո, երբ դեպքի վայր են ժամանել փրկարարների բրիգադները, տեղի է ունեցել երկրորդ պայթյունը[60]։ Մարտի 16-ին Նիգերիայի կենտրոնում զինյալների կողմից երեք գյուղերի վրա զինված հարձակման հետևանքով 100 մարդ է զոհվել[61]։
Ապրիլի 1-ին բանակային հատուկ նշանակության ջոկատայիններին հաջողվել է չորս ծայրահեղական զինյալների վերացնել Բորնո նահանգի Մայդուգուրի քաղաքի բենզալցակայանի մոտ պայթուցիկով լցված ավտոմեքենայով ահաբեկչություն իրականացնելու փորձի ժամանակ[62]։ Ապրիլի 14-ին Աբուջայի ծայրամասում ավտոկայանի պիկ ժամին տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով 71 մարդ է զոհվել, ևս 124-ը վիրավորվել են[63]։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Բոկո Հարամ» խմբավորումը[64]։
2014 թվականի ապրիլի 14-ին խմբավորումը Չիբոկ բնակավայրի (Բորնո նահանգ) լիցեյից ավելի քան 270 աշակերտուհու է առևանգել։ Ուսումնական հաստատության վրա հարձակումը կազմակերպության առաջնորդ Աբուբաքար Շեկաուն բացատրել է նրանով, որ «աղջիկները պետք է լքեն դպրոցը և ամուսնանան»[65]։
Ապրիլի 16-ին գրոհայինները հարձակվել են Նիգերիայի հյուսիսում գտնվող երկու գյուղերի վրա և սպանել ավելի քան 20 մարդու[66]։
Մայիսի 5-ին գրոհայինները գրեթե ավերել են Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող գյուղը։ Նրանք ժամանել են զրահամեքենաներով և կրակ բացել տեղի բնակիչների վրա, որից հետո այրել են շուկան, մաքսային կետերը, ոստիկանության կոմիսարիատը և գրեթե բոլոր խանութները[67]։
Մայիսի 13-ին Կալա-Բալգեի շրջանում «Բոկո Հարամ»-ի զինյալների վրա հարձակվել է կամավորների ջոկատը, որը ձևավորվել է Բորնո նահանգի երեք գյուղերի բնակիչներից։ Հարձակման հետևանքով զոհվել է մինչև 200 զինյալ և կամավորներ գրավել են երեք ավտոմեքենա և ռազմական ավտոմեքենա։ Բախումները տեղի են ունեցել շուկայից ոչ հեռու, որտեղ անցյալ շաբաթ գրոհայինները սպանել էին ավելի քան երեք հարյուր մարդու[68]։ Որոշ զինյալներ կարողացել են ողջ մնալ և հետագայում ձերբակալվել։ Մեկ տարի առաջ Բոռնո, Յոբե և Ադամավա նահանգներում արտակարգ դրության ռեժիմ սահմանելուց և զինյալների գրոհները հետ մղելու զինված ուժերի անկարողությունից հետո նիգերիացիները սկսել են կամավորական ջոկատներ ձևավորել[69]։ Միաժամանակ խորհրդարանում քննարկվել է երկրի հյուսիս-արևելքում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հարցը[70]։
2014 թվականի մայիսի 20-ին Ջոս քաղաքում (Պլատոյի նահանգ) կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով ավելի քան 160 մարդ է զոհվել, ավելի քան 55-ը՝ վիրավորվել[71]։ Նույն օրը գրոհայինները հարձակվել են Նիգերիայի հյուսիսում գտնվող երեք գյուղերի վրա՝ սպանելով առնվազն 48 մարդու։ Մայիսի 21-ին երկրի հյուսիս-արևելքում Չուկկու Նգուդոա գյուղի վրա հարձակման ժամանակ գրոհայինները գրեթե ողջ գյուղը հողին են հավասարեցրել, այրել հացահատիկային պահեստը, սպանել 29 մարդու և վիրավորել 10-ի[72]։
Մայիսի 24-ին Ջոս քաղաքում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի հեռարձակումը փողոցում դիտած մարդկանց բազմության մոտ մեկ շաբաթում երրորդ պայթյունն է տեղի ունեցել։ Որոշ տվյալներով զոհվել է երեք մարդ[73]։ Իր հերթին «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայությունը հաղորդել է, որ ահաբեկիչը ռումբի գործողության մեջ է դրել նախատեսված ժամանակից շուտ և ինքն է դարձել պայթյունի միակ զոհը[74]։
Մայիսի 27-ին գրոհայինները մի քանի ավտոմեքենաներով ժամանել են Յոբե նահանգի Գուջբա շրջանի Բունի Յադի քաղաք, որտեղ այրել են մի քանի շենքեր, այդ թվում՝ դպրոցը, ոստիկանության բաժինը[75], տեղի ավագանու տունը, հարձակվել են ոստիկանական պարեկախմբի[76] և զինվորականների վրա և սպանել 11 զինվորի և 13 ոստիկանի[77]։ Միաժամանակ, Կամերունի կառավարությունը Նիգերիայի հետ սահմանի երկայնքով տեղակայել է շուրջ հազար զինծառայող, որոնց նպատակը զինյալների դեմ պայքարն է՝ հսկողություն և հետախուզություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ակտիվ գործողություններ[78]։
Մայիսի 29-ին զինյալները, զինվորական համազգեստ հագած, հարձակում են գործել Նիգերիայի հյուսիս-արևելքում՝ Կամերունի հետ սահմանից ոչ հեռու գտնվող երեք գյուղերի վրա՝ սկսելով կրակել մարդկանց վրա և Մոլոտովի կոկտեյլներ նետել նրանց տներում։ Արդյունքում 35 մարդ է զոհվել[79]։
Հունիսի 1-ին Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Ադամավա նահանգի Մուբի քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, ըստ որոշ տվյալների 40 մարդ է զոհվել[80][81][82][83][84]։
Հունիսի 2-ին մի խումբ անհայտ անձինք ժամերգության ժամանակ կրակ են բացել Նիգերիայի հյուսիս-արևելքում՝ Կամերունի հետ սահմանի մոտ գտնվող Ատտանգարա գյուղի տաճարի հավատացյալների վրա։ Առնվազն 9-ը մարդ է զոհվել[85]։ Նույն օրը Աբուջայի ոստիկանությունը անվտանգության նկատառումներով արգելել է բողոքի ակցիաների անցկացումը՝ առևանգված աշակերտուհիներին ազատ արձակելու պահանջով[86]։ Հաջորդ օրը Նիգերիայի ռազմական տրիբունալը 10 գեներալներ և զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի 5 անդամներ մեղավոր է ճանաչել «Բոկո Հարամ»-ի ահաբեկիչներին զենք և օպերատիվ տեղեկատվություն մատակարարելու մեջ։ Հաղորդվել է, որ կոնկրետ դատավճիռները պետք է հրապարակվեն ավելի ուշ[87]։
Հունիսի 3-ին Բորնո նահանգի հեռավոր շրջանում Գյուղի տասնյակ բնակիչներ գնդակահարվել են «Բոկո Հարամ»-ի զինյալների կողմից։ Ինչպես պատմել են խաղաղ բնակիչները, զինվորական համազգեստով տղամարդիկ իրենց մոտ են եկել գյուղ՝ հրահանգելով նրանց հավաքվել եկեղեցու մոտ, և միայն այն բանից հետո, երբ մարդկանց վրա սկսել են կրակել, գյուղի բնակիչները հասկացել են, որ նրանք գրոհայիններ են։ Հարձակման փաստը հաստատել է տեղի խորհրդարանի անդամ Փիթեր Բայը՝ ասելով նաև, որ հարևան հինգ գյուղերում ևս մարդիկ են սպանվել և այրել տները[88]։
Հունիսի 4-ին Բորնո նահանգի Ատտագարա, Ամուդա և Նգոշե գյուղերի վրա գրոհայինների հարձակման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել[89][90][91][92][93]։
Հունիսի 5-ին Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության հաղորդագրության մեջ ասվում էր «Բոկո Հարամի» ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկվելու մասին և նշվում էր, որ «դա վկայում է ԵՄ-ի կողմից նրանց անընդունելի բռնի հանցագործությունների վճռական դատապարտման և ահաբեկչության դեմ պայքարում Նիգերիայի ամուր աջակցության մասին»[94]։
Հունիսի 8-ին Շվեյցարիայի էկոնոմիկայի պետական քարտուղարությունում հայտնել էին, որ Շվեյցարիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել «Բոկո Հարամի» նկատմամբ, որոնք նախատեսում են խմբավորման բոլոր ակտիվների սառեցում, եթե այդպիսիք հայտնաբերվեն Շվեյցարիայի բանկերում, նրա անդամների մուտքը երկրի տարածք արգելելու և զենքի մատակարարման էմբարգո[95]։
Հունիսի 8-ին Գոմբեի նահանգում Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող զինվորական զորանոցին մոտոցիկլետով մոտեցել է հիջաբին ոտքից գլուխ փաթաթված մի կին և ժամացույցի հետ զրույցում գործի է դրել պայթուցիկ սարքը։ Արդյունքում երկու զինծառայողներ ծանր վիրավորվել են[96][97][98][99]։
Օգոստոսի 21-ին խմբավորման զինյալները գրավել են Բունի Յադի քաղաքը (Յոբե)[100]։ Այդ ժամանակ էլ խմբավորումը հայտարարել էր իր վերահսկողության տակ գտնվող տարածքում խալիֆայություն ստեղծելու մասին[101]։
2014 թվականի հոկտեմբերի 17-ին Նիգերիայի «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման հարյուրից ավելի զինյալներ են սպանվել Նիգերիայի կառավարական զորքերի կողմից Կամերունի հյուսիսում տեղի ունեցած մարտում։ Նիգերիայի պաշտպանության նախարարության տվյալներով 8 մարդ է զոհվել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիգերիայի իշխանությունները «Բոկո Հարամի» հետ պայմանավորվել են հրադադարի և ավելի քան 200 աշակերտուհիների ազատ արձակման մասին, որոնք կես տարի առաջ գրավել էին Բոռնոյի նահանգի Չիբոկ քաղաքի զինյալների կողմից[102]։ Սակայն դպրոցականները ազատ չեն արձակվել[103]։
2014 թվականի նոյեմբերի 23-ին հարձակում է տեղի ունեցել Չադի լճի ափին գտնվող Դորոն Բագա ձկնորսական գյուղի բնակիչների վրա[104]։
2015 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունվարին «Բոկո Հարամ»-ի զինյալներն այրել են Նիգերիայի Հյուսիսային Բորնո նահանգի 16 քաղաքներ և գյուղեր, ներառյալ 10-հազարանոց Բագա քաղաքը Չադ լճի ափին[105]։ Հունվարի 12-ին խմբավորման զինյալները հարձակվել են Կամերունի Կոլոֆատ քաղաքի վրա[106]։ Սակայն Կամերունի իշխանությունները հայտնել են հարձակումը հետ մղելու և 143 իսլամիստների զոհվելու մասին[107]։
Փետրվարի 4-ին Չադի բանակը սպանել էր «Բոկո Հարամի» ավելի քան 200 գրոհայինների, որոնք հարձակում էին սկսել մեկ օր առաջ[108]։ Դրան ի պատասխան՝ «Բոկո Հարամը» հարձակում է գործել Կամերունի Ֆոտոկոլ քաղաքի վրա՝ սպանելով 81 խաղաղ բնակչի[109]։
Մարտին «Բոկո Հարամի» գրոհայինները հավատարմության երդում էին տվել ԻՊ-ին[110]։
Մարտի 6-ին Աֆրիկյան միությունը պաշտպանել է «Բոկո Հարամի» դեմ պայքարի համար ավելի քան 8 հազար մարդ ունեցող տարածաշրջանային ուժերի ստեղծումը։ Մարտի 8-ին Նիգերի և Չադի զինված ուժերը ցամաքային և օդային հարձակողական գործողություն են սկսել Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող «Բոկո Հարամի» դեմ[111]։
Ապրիլի 25-ին «Բոկո Հարամ»-ի զինյալները գրավել էին Չադ լճում գտնվող ռազմավարական Քարամգա կղզին՝ սպանելով Նիգերի բանակի երեք զինծառայողների[112]։
Ապրիլին «Բոկո Հարամը» գրոհայինների կողմից տարածվող թռուցիկներում հայտնել Էր խմբավորման՝ «Իսլամական պետության արևմտաաֆրիկյան նահանգ» վերանվանելու մասին (Islamic State’s West Africa Province, ISWAP)[113]։
2016 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվարի 31-ին «Բոկո Հարամ» իսլամական խմբավորման ահաբեկիչները հարձակվել են Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Մայդուգիրի քաղաքի ծայրամասի վրա, զոհվել է 86 մարդ[114]։
Ապրիլին Դամատուրու քաղաքից 150 կմ հեռավորության վրա գտնվող Զանգո գյուղում «Բոկո Հարամ»-ի զինյալները ձիերով գիշերը կրակ են բացել, ինչի հետևանքով տեղի բնակիչները փախել են ջունգլի։ Զինյալները հրկիզել են տները, և բոլոր բնակավայրերը ոչնչացվել են։ Հարձակման զոհ է դարձել 11 մարդ[115]։
Հունիսի 17-ին «Բոկո Հարամ»-ի գրոհայինները ժամանել են գյուղ, որտեղ մոտոցիկլետներով կրակ են բացել հուղարկավորության եկած մարդկանց վրա։ Արդյունքում 24 մարդ է սպանվել[116]։
Օգոստոսի 3-ին «Բոկո Հարամ»-ի (Իսլամական պետության արևմտաաֆրիկյան նահանգ) նոր առաջնորդ է դարձել Աբու Մուսաբ ալ Բարնավին, որն իրեն հայտարարել է «Արևմտյան Աֆրիկայի նահանգապետ»։ Նա նախկինում զբաղեցնում էր «Բոկո Հարամի» ռազմական հրամանատարի պաշտոնը։
Օգոստոսի 23-ին Նիգերիայի բանակի ներկայացուցիչը հայտարարել էր, որ երկրի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետևանքով «Բոկո Հարամ»-ի նախկին առաջնորդ Աբուբաքար Շեկաուն մահացու վիրավորվել է։ Օգոստոսի 2-ին «Իսլամական պետությունը» նրան հեռացրել է խմբավորման ղեկավարի պաշտոնից[117]։
Օգոստոսին Նիգերիայի և Նիգերի սահմանին այդ երկու երկրների զինվորականները, ինչպես նաև Չադի բանակի ստորաբաժանումները հատուկ գործողություն էին սկսել «Բոկո Հարամ»-ի զինյալների դեմ[118]։
Դեկտեմբերին Նիգերիայի Բորնո նահանգի Սամբիսի անտառային զանգվածում իրականացված գործողության ժամանակ Նիգերիայի բանակը 605 պատանդի վերադարձրել։ Զինվորականներն ազատ են արձակել 69 չափահաս տղամարդկանց, 180 կանանց, 277 տղաների և 129 աղջիկների։ Գործողության ընթացքում սպանվել են տասնյակ գրոհայիններ[119][120][121]։
2018 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի փետրվարի 7-ին Նիգերիայի «Բոկո Հարամ» խմբավորման պարագլուխ Աբուբաքար Շեկաուն տեսաուղերձ է հրապարակել, որում հերթական անգամ հերքել է Բորնո նահանգում խմբավորման կործանումն ու ջախջախումը։ Շեկաուն հայտարարել է, որ իր զինյալներն ու ինքը ոչնչացված չեն եղել և մինչև հիմա դիրքերը պահպանում են Սամբիսի անտառում[122]։
Ապրիլի 21-ին մահապարտ ահաբեկիչներն իրենց պայթուցիկ սարքերը գործի են դրել Նիգերիայի հյուսիս-արևելքի Բորնո նահանգի Բամա բնակավայրի մզկիթում, երբ այնտեղ աղոթում էին հավատացյալները։ Առնվազն 4 մարդ է զոհվել, 9-ը՝ վիրավորվել։ Կրկնակի ահաբեկչության իրականացման մեջ կասկածվում են «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալները[123]։
2019 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլիսի 27-ին «Բոկո Հարամ» արմատական խմբավորման գրոհայինները, որոնք հավատարմության երդում էին տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, մոտոցիկլներով ժամանել են Նիգերիայի հյուսիս-արևելքի Բորնո նահանգի գյուղերից մեկը և կրակ բացել թաղման արարողությունից վերադարձող մարդկանց վրա։ Հարձակման զոհերի թիվը հասել է 65-ի, ևս առնվազն 10 խաղաղ բնակիչներ լուրջ վնասվածքներ են ստացել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Совбез ООН объявил группировку "Боко харам" террористической». Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Лидер «Боко Харам» присягнул на верность «Исламскому государству»
- ↑ Группировка «Боко Харам» сменила название
- ↑ «Организации, связанные с «Аль-Каидой». Резюме с изложением оснований для включения в перечень». Организация Объединенных Наций. 2014 թ․ մայիսի 22.
- ↑ «Nigeria policemen in court trial for Boko Haram killing» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Who are Nigeria's Boko Haram Islamists?» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Islamic group spreading terror in Nigeria» (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Dozens killed in Nigeria clashes» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ 9,0 9,1 «Nigeria church hit by deadly gun attack in Gombe» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 «Nigeria's Boko Haram Islamists 'bombed Abuja police HQ'» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Explosion Rips Through Catholic Church in Nigeria» (անգլերեն). New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Nigerian bombers blame U.N. for 'oppression' of Muslims» (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Nigeria's 'Taliban' enigma» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ BBC News — Who are Nigeria’s Boko Haram Islamists?
- ↑ 15,0 15,1 15,2 «Boko Haram: Has Northen leaders found their voice?» (անգլերեն). Vanguard. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
- ↑ «African-based terror group Boko Haram subject of House report» (անգլերեն). Canada free press. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Nigeria sect head dies in custody» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Nigeria: Police Sergeant Says, 'We Shot Boko Haram Leader'» (անգլերեն). allAfrica.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
- ↑ «США признали «Боко Харам» террористами». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «721 inmates freed in Nigeria's prison break» (անգլերեն). Xinhua. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Nigeria: Attack On Bauchi Prison — Boko Haram Frees 721 Inmates» (անգլերեն). Allafrica.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Экстремисты убили лидера правящей партии Нигерии» (ռուսերեն). Газета Взгляд. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Radical Islamist sect says it carried out Nigeria church attacks» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Nigerian bomb blast hits army barracks during New Year celebrations» (անգլերեն). The guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ «В Нигерии убит мусульманский религиозный деятель» (ռուսերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Nigeria: Deadly blasts in Bauchi near army barracks» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ 27,0 27,1 «Nigeria al Qaeda group bomb attack on banks kills three» (անգլերեն). Thr Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Боевики убили десятки людей в пивной на севере Нигерии» (ռուսերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Nigeria Boko Haram attacks: Thousands flee Maiduguri» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ 30,0 30,1 «Nigeria plans talks with Islamist group Boko Haram» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Maiduguri unrest: Nigeria police 'thwart suicide blast'» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ 32,0 32,1 «Why can't Nigeria defeat Boko Haram?» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Nigeria: Muslim Sect Kills Cleric In Maiduguri». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Нигерийские исламисты взяли на себя ответственность за взрыв в здании ООН» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
- ↑ «В результате серии терактов в Нигерии погибли 150 человек» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Bomb explodes at Nigerian military post» (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Более 60 человек погибли в ходе столкновений на севере Нигерии» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Nigeria conflict: Boko Haram sect battles kill scores» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Nigeria Church Bombs: Militants Boko Haram Claim Attacks During Christmas Services» (անգլերեն). Sky News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Нигерия: исламистов обвиняют во взрыве возле мечети» (ռուսերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Межплеменные бои в Нигерии: десятки погибших» (ռուսերեն). РБК. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Nigerians flee Boko Haram sectarian attacks» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Нападения исламистов в Нигерии — более 150 убитых» (ռուսերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Nigerian sect kills over 100 in deadliest strike yet» (անգլերեն). Reuters. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Нигерия стала на 180 жертв ближе к исламу» (ռուսերեն). Коммерсантъ. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ «В Нигерии боевики штурмом взяли отделение полиции» (ռուսերեն). Росбалт. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Президент Нигерии призвал «Боко Харам» обозначить свои требования» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Nigerian sect storms police station in Kano» (անգլերեն). Aljazeera. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Группировка «Боко Харам» не собирается прекращать теракты в Нигерии» (ռուսերեն). РБК. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ «В Нигерии прогремел взрыв, погибли активисты группировки «Боко Харам», двое солдат только ранены» (ռուսերեն). Газета.ru. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
- ↑ ««Боко Харам» взяла ответственность за побег 119 заключенных из тюрьмы в Нигерии» (ռուսերեն). РБК. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
- ↑ «В Нигерии террористы забросали бомбами городской рынок» (ռուսերեն). РБК Санкт-Петербург. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ ««Боко Харам» организовала новый теракт в Нигерии, погибло 30 человек» (ռուսերեն). Газета.ru. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Nigerias Boko Haram bombed Kaduna churches» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 55,0 55,1 «Dozens killed in north Nigerian clashes over two days» (անգլերեն). Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Nigeria: State of Emergency Declared». New York Times. 2013 թ․ մայիսի 14. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — Боевики «Боко Харам» напали на город Кондуга в Нигерии, погибли более 50 человек
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — Жертвами нападения боевиков на деревню Изге в Нигерии стали 90 человек
- ↑ ИТАР-ТАСС: Происшествия — В Нигерии неизвестные убили 13 человек, в том числе девять детей
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — Жертвами теракта на северо-востоке Нигерии стали более 50 человек
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — В Нигерии более 100 человек стали жертвами вооруженного нападения
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — В Нигерии ликвидированы четыре экстремиста, пытавшиеся совершить теракт на севере страны
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — В результате взрыва на автовокзале в столице Нигерии погиб 71 человек
- ↑ ИТАР-ТАСС: Происшествия — «Боко харам» взяла на себя ответственность за крупнейший теракт в истории столицы Нигерии
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — Группировка «Боко харам» взяла на себя ответственность за похищение школьниц в Нигерии
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — Более 20 человек убиты при нападении на две деревни в Нигерии
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — Боевики группировки «Боко Харам» разрушили деревню на северо-востоке Нигерии
- ↑ Жители трех деревень в Нигерии отбили атаку «Боко Харам» — BBC Russian — В мире
- ↑ Lenta.ru: Мир: Преступность: Жители Нигерии убили 200 боевиков «Боко Харам»
- ↑ В Нигерии местные жители напали на боевиков «Боко Харам» — BBC Russian — Лента новостей
- ↑ Серия терактов в Нигерии Արխիվացված 2014-05-23 Wayback Machine (ռուս.) на сайте rbctv.rbc.ru, 21 мая 2014
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — Боевики «Боко Харам» напали на нигерийскую деревню, погибли 29 человек
- ↑ Lenta.ru: Мир: Происшествия: Смертник в Нигерии атаковал зрителей матча Лиги чемпионов
- ↑ Нигерия: смертник атаковал зрителей матча Лиги чемпионов — BBC Russian — Лента новостей
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — «Боко харам» атаковала военную базу и полицейские казармы на северо-востоке Нигерии
- ↑ «В Нигерии 24 сотрудника безопасности погибли в перестрелке с боевиками «Боко Харам»_Russian.news.cn». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Нигерия: 24 погибших в результате нападения боевиков — BBC Russian — Лента новостей
- ↑ «Камерун разворачивает войска на границе с Нигерией | euronews, мир». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Lenta.ru: Мир: Общество: Боевики убили 35 мирных жителей в Нигерии
- ↑ Взрыв прогремел в Нигерии, есть погибшие — BBC Russian — Лента новостей
- ↑ «Взрыв на стадионе в Нигерии | euronews, мир». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — В Нигерии десятки футбольных болельщиков стали жертвами теракта
- ↑ 40 боевиков «Боко Харам» ликвидированы в ходе спецоперации в Камеруне | РИА Новости
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — Силовики Камеруна ликвидировали 40 боевиков нигерийской группировки «Боко Харам»
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — В Нигерии неизвестные открыли стрельбу в церкви во время богослужения
- ↑ Полиция Нигерии запретила митинги в столице Абудже — BBC Russian — Лента новостей
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — В Нигерии 15 офицеров признали виновными в снабжении оружием террористов из «Боко харам»
- ↑ Десятки мирных жителей расстреляны в Нигерии — BBC Russian — Лента новостей
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — В Нигерии 30 человек погибли в результате атаки «Боко харам»
- ↑ Lenta.ru: Мир: Преступность: Переодетые боевики в Нигерии убили двести человек
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — СМИ: в Нигерии в результате нападения боевиков «Боко харам» погибли сотни мирных жителей
- ↑ Боевики «Боко харам» под видом проповеди устроили резню — BBC Russian — В мире
- ↑ В Нигерии жертвами «Боко Харам» стали ещё 45 человек — BBC Russian — Лента новостей
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — Евросоюз внес «Боко Харам» в список террористических организаций
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — Швейцария ввела санкции в отношении нигерийской группировки «Боко харам»
- ↑ Смертница подорвала себя у воинской части в Нигерии — BBC Russian — Лента новостей
- ↑ Нигерия: боевики «Боко Харам» похитили 20 женщин — BBC Russian — В мире
- ↑ На севере Нигерии вновь похитили группу женщин — BBC Russian — Лента новостей
- ↑ Lenta.ru: Мир: Общество: Боевики в Нигерии захватили в плен более 90 человек
- ↑ Боевики «Боко харам» захватили город Буни Яди на северо-востоке Нигерии
- ↑ Боко Харам" создает свой халифат
- ↑ «Армия Нигерии убила двойника лидера террористической группировки «Боко Харам» и захватила более ста боевиков». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ A nation divided
- ↑ Боевики «Боко Харам» убили десятки человек на севере Нигерии
- ↑ Левый берег (2015 թ․ հունվարի 8). «"Боко Харам" сожгла 16 поселений в Нигерии, сообщается о 2000 убитых».
- ↑ Боевики «Боко Харам» напали на военную базу в Камеруне
- ↑ Армия Камеруна ликвидировала 143 боевика «Боко харам»
- ↑ «NYT». Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Chadian jets bomb Nigerian town in anti-Boko Haram raid». News24. 2015 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Боевики «Боко Харам» присягнули на верность «Исламскому государству» // Газета. Ru, 6 марта 2015
- ↑ Африканские страны пошли в наступление на «Боко харам»
- ↑ Боевики «Боко Харам» захватили остров в озере Чад
- ↑ Nigerian army 'rescues nearly 300' from Sambisa Forest // BBC, 29 апреля 2015
- ↑ «Число жертв нападения боевиков "Боко Харам" в Нигерии возросло до 86» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 20160131T2047+0300Z. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Боевики из «Боко Харам» спалили целое село в Нигерии
- ↑ Боевики в Нигерии убили 34 человека на похоронах
- ↑ Лидер «Боко харам» смертельно ранен
- ↑ На границе Нигера и Нигерии началась спецоперация против «Боко харам»
- ↑ Военные Нигерии освободили 605 заложников «Боко Харам»
- ↑ В Нигерии объявили о победе над "Боко Харам"
- ↑ Нигерийская армия вытеснила "Боко Харам" из лагеря в лесу Самбиса
- ↑ ««Я непобедим!» — главарь исламистов Нигерии снова оказался жив». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ "Четыре человека погибли в результате двойного теракта в мечети в Нигерии" ТАСС, 22 апреля 2018