Jump to content

Դափնազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դափնազգիներ (ընտանիք)ից)
Դափնազգիներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Դափնածաղկավորներ (Laurales)
Ընտանիք Դափնազգիներ (Lauraceae)
Juss., 1789

Դափնազգիներ (լատին․՝ Lauraceae), բույսերի մագնոլիածաղկավորների կարգի ընտանիք։ Մշտադալար կամ տերևաթափ ծառեր կամ թփեր են՝ հերթադիր կամ հակադիր տերևադասավորությամբ, որոնք բոլոր օրգաններում արոմատիկ յուղեր են պարունակում։ Տերևները հասարակ են, ամբողջաեզր կամ բլթակավոր, առանց տերևակիցների, տերևաթիթեղների վրա թափանցիկ, կետանման գեղցիկներով։ Ծաղիկները երկսեռ են կամ բաժանասեռ։ Վերջին դեպքում բույսերը միատուն են կամ ծաղիկները բազմասեռ են, միայնակ, դեղնավուն կամ կանաչավուն, հավաքված հովանոցներում, վահաններում կամ հուրաններում, կանոնավոր են։ Ծաղկապատը կազմված է վեց թերթիկներից, որոնք դասավորված են երկու շրջանով։ Առէջների թիվը հասնում է 9-ի, 12-ի, երբեմն շատ։ Փոշեպարկը 2-4 բնանի է։ Սերմնարանը վերնադիր է, հազվադեպ ցածրադիր, միաբուն, մեկ սերմնաբողբոջով։ Վարսանդը ունի մեկ սռնակ, սպին հասարակ է կամ 2-3 բլթականի։ Պտուղը հյութալի կամ չոր կորիզապտուղ է կամ հատապտուղ։ Սերմը էնդոսպերմ չունի։ Շաքիլները հաստ են, մսալի[1]։

Ընտանիքը կազմում է 45 ցեղ, որոնց կազմում հաշվվում է ավելի քան հազար տեսակ, հիմնականում արևադարձային և մերձարևադարձային բույսեր։ Հայաստանում մշակվում է միայն դափնի ցեղի՝ մեկ տեսակ, այն էլ խիստ սահմանափակ տարածության վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դափնազգիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դափնազգիներ» հոդվածին։