Դատարկների քաղաք (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դատարկների քաղաք
Hollow City (novel) cover.jpg
ՀեղինակՌենսոմ Ռիգզ
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՊատանեկան
Սարսափ
Մռայլ ֆենտեզի
Բնօրինակ լեզուանգլերեն
ԼեզուԱնգլերեն
Նկարագրում էԼոնդոն
Էջեր399
ՆախորդՄիսս Փերեգրինի տարօրինակ երեխաների համար տունը
ՀաջորդՀոգիների գրադարան
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀրատարակիչQuirk Books
Հրատարակման տարեթիվՀունվարի 14, 2014
ԳՄՍՀ978-1-59474-612-3
OCLC867144069

Դատարկների քաղաքը գրող Ռենսոմ Ռիգզի 2011 թվականի «Միսս Փերեգրինի տարօրինակ երեխաների համար տունը» վեպի սիկվելն է։ Այն թողարկվել 2014 թվականի հունվարի 14-ին, Quirk Books-ի ներքո[1]։ Վեպը գրվել է առաջինն ավարտելուց անմիջապես հետո և նկարագրում է, թե ինչպես են տարօրինակ երեխաները Միսս Փերեգրինի մանկատնից փախչում դեպի «աշխարհի տարօրինակ մայրաքաղաք» Լոնդոն[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարկներից նավով փախչելուց հետո, երեխաներն ընկնում են վտանգավոր փոթորկի մեջ և կարիք են ունենում ափ հասնելու։ Նրանք ծովափ ես հասնում այն պատճառով, որ արարածները հետապնդում էին նրանց։ Ուստի նրանք փախչում են դեպի անտառ։ Վազելու տեղ չունենալով, նրանք աննպատակ թափառում են, մինչև չեն հանդիպում գնչուների խմբի, որոնք օգնում են հասնել քաղաք և մի քանի այլ բաներով։ Իրենց «Տարօրինակների հեքիաթներ» գրքի շնորհիվ, նրանք բացահայտում են մի օղակ, որը լի է տարօրինակ կենդանիներով։ Երբ երեխաներն իմանում են, որ Միսս Վրենը՝ կենդանիների իմբրինը (կին ղեկավար, ով կարողանում է տնօրինել ժամանակը և ձեռք բերել թռչնի մարմին) թռրել է Անգլիա, որպեսզի օգնի իր իմբրին քույրերին, նրանք լքում են օղակը՝ վերջինիս գտնելու համար։

Ժանապարհին, նրաք ընկերանում են գնչուների խմբի հետ, ովքեր փրկում են արածների փնտրտուքներից։ Այնուհետև գնացքով գնում են Լոդնոն։ Արարածներն առևագնու են երեխաներին և տանում մի սարայ, սակայն Հյուն, ով ղեկավարում է մեղուներին, փրկում է նրանց և բոլորն ուղևորվում են փրկելու Միսս Փերեգրինի մարմնաբունը։

Քաղաքում, նրանք տեսնում են հրթիռակոծությունից առաջացած սարսափելի հետևանքները՝ մինչ հետևում էին Միսս Վրենի տարօրինակ աղավնիներին։ Աղավնիները նրանց տանում են Սուրբ Պողոսի Տաճար, որի գետնանցումային ճանապարհին գտնում են երկու տարօրինակ երեխաներ Ջոյելին և Փիթերին, ովքեր արձագանգային լոկտարնորներ են և կարծես ունեն մի ուղեղ։ Նրանց տանում են օղակի միջով, և միայն Եմման, Ջեյքոբն ու Հորացիուսն են հետևում աղավնիների երամին։ Այնտեղ հանդիպում են Մելինա Մենոննին՝ տելեկինետիկ ուժով աղջկան, ով սկզբում չի վստահում նրանց, սակայն տալիս է աղավնուն, որին հավատում էին, որ կտանի դեպի Միսս Վրենը։ Վերջապես նրանք հասան ժամանակի օղակ, որտեղ թաքնված էր Միսս վրենը։ Նա փորձեց օգնել Միսս Փերեգրինին, նրան կրկին մարդ դարձնելով։ Այդ ժամանակ, Ջեյքոբն ու մյուսները բացաայտում են, որ արարածներն առևանգում են բազմաթիվ տարօրինակ հոգիներ և կերակրում դրանցող դատարկներին, ինչը հնարավորություն է տալիս նրանց անցնելու ժամանակի օղակների միջով։

Միսս Վրենը վերջապես Միսս Փերեգրինին մարդ է դարձնում, բայց բոլորը շոկի են ենթարկվում, երբ տեսնում են, որ այն Միսս Փերեգրինը չէ։ Նրան առևանգել է իր արարած-եղբայր Կաուլը։ Գիրքը վերջանում է, երբ Ջեյքոբն իրեն գտնում է ներկայում՝ հեռախոսախցիկում փակված և զանգում է իր հորը, որպեսզի ասի, որ ողջ է։ Վերապես Ջեյքը բացահայտում է նոր կարողություն՝ խոսել դատարկների հետ և կառավարել նրանց։

Սիկվել[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միսս Փերեգրինի» շարքի երրորդ և եզրափակիչ գիրքն է «Հոգիների գրադարան»-ը, որը դուրս է եկել 2015 թվականի սեպտեմբերի 22-ին[3][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռիգզ Ռենսոմ (Փետրվարի 7, 2013)։ «Hi! I'm still alive . . .»։ Արխիվացված օրիգինալից-ից 16 February 2013-ին  (չաշխատող հղում)
  2. Lee Stephan (May 29, 2013)։ «See the title and an excerpt from the sequel to 'Miss Peregrine's Home for Peculiar Children' -- EXCLUSIVE»։ Entertainment Weekly։ Վերցված է June 4, 2013 
  3. 3,0 3,1 Romney Ginny (21 February 2015)։ «Author Ransom Riggs draws inspiration from old photos for Peculiar Children series, sequel 'Hollow City»։ Deseret News։ Արխիվացված օրիգինալից-ից 21 February 2015-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]