Դատական վիճակագրություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Դատական վիճակագրություն, վիճակագրության ճյուղ, հասարակական, պետական կարգի, սեփականության, քաղաքացիների անձի, իրավունքների ու շահերի պաշտպանությունն իրականացնող բոլոր պետական մարմիննևրի՝ դատարանի, դատախազության, ոստիկանության, ուղղիչ հիմնարկների, արբիտրաժի, նոտարիատի գործունեությանը վերաբերող հանցավոր երևույթների և քաղաքացիական իրավախախտումների քանակական հաշվառում։
Դատական վիճակագրությունն արտացոլում է այն հանցագործությունների, քաղաքացիական հարաբերությունների վերաբերյալ տվյալները, որոնք քննարկման առարկա են հանդիսացել քրեական և քաղաքացիական դատավարությունների համապատասխան փուլերում։ Դատական վիճակագրությունը ցույց է տալիս հանցագործությունների կատարման քանակը, արդարացվածների և դատապարտվածների կազմը, պարզում հանցագործությունների առաջացման պատճառը, ուսումնասիրում հանցագործությունների դեմ պայքար մղող մարմինների գործունեությունը։ Հետազոտում է քաղաքացիական գործերի շարժումը դատարաններում, իրավարարությունում, նոտարիատում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 307)։ ![]() |