Դավուդ (բժիշկ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավուդ (այլ կիրառումներ)
Ազգություն | հայ |
---|---|
Մասնագիտություն | բժիշկ |
Դավուդ, հայ բժիշկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարձրագույն բժշկական կրթություն է ունեցել։ Կոստանդնուպոլսում բժիշկ (դոկտոր) է աշխատել։ Աքսորվել է Կիլիկիա։ 1909 թվականի ապրիլի 12-ին, հայկական ջարդերի ժամանակ, գտնվել է Կիլիկիայի Ադանայի սանջակի Միսիս ավանում։ Թուրք ոճրագործները հարձակվել են Միսիսի բնակիչ Եփրեմ աղայի տան վրա, որտեղ ապաստանել էին հայերը և այլ քրիստոնյաներ։ Դահիճները բոլորին դուրս են բերել ընդարձակ բակ և կոտորել։ Եփրեմ աղայի տանը ապաստանածների մեջ է եղել նաև «պոլսեցի մի աքսորական` դոկտոր Դավուդը, որը բավական դիմադրեց դահիճներին, բայց ի վերջո, ընկրկեց»։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիմոնյան Հրաչիկ, Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ), Երևան, 2009։