Դավիթը եղել է Գեորգի V-ի միակ հայտնի որդին։ Վրացական 18-րդ դարի աղբյուրներում նշված է, որ Գեորգի V-ը ամուսնացել է բյուզանդական կայսր Միքայել Կոմնենոսի դստեր հետ։ Բայց 14-րդ դարում Բյուզանդիայում իշխել են Պալեոլոգոսները և ոչ թե Կոմնենոսները։ Միքայել Պալեոլոգոսի և հայ արքայի դուստր Ռիտայի ամուսնության մասին տեղեկությունը չկա բյուզանդական աղբյուրներում։ Ոչ մի նշում չկա Միքայել IX-ի ապօրինի դստեր մասին։ Կոմնենոսներ, սակայն, իշխել են Տրապիզոնի կայսրությունում։ Միքայել Կոմնենոսը եղել է կայսր 1344 -1349 թվականներին։ Նրա որդին Ջոն III-ն է։ Ջոն III-ը ունեցե՞լ է արդյոք քույրեր և եղբայրներ, անհայտ է։ Դավիթ IX գահ է բարձրացել Գեորգի V-ի մահից հետո՝ 1346 թվականին, մահացել է 1360 թվականին, գահն անցել է որդուն՝ Բագրատ V-ին։