Դավիթ Տեր-Ավանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Տեր-Ավանեսյան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1909(1909-12-27)
ԾննդավայրԱշխաբադ, Transcaspian Oblast, Turkestan General Governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 21, 1979(1979-05-21) (69 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Turkmenistan.svg Թուրքմենստան
Ազգությունհայ

Դավիթ Վարդանի Տեր-Ավանեսյան (դեկտեմբերի 27, 1909, Աշխաբադ-մայիսի 21, 1979, Լենինգրադ)։ Խորհրդային բուսաբույծ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1951 թվական), պրոֆեսոր (1953 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։

Ավարտել է Ադրբեջանի գյուղատնտեսության ինստիտուտըը (1933 թվական)։ 1933-1936 թվականին աշխատել է Հայկական բամբակագործության գիտահետազոտական կայանում (այժմ՝ Երկրագործության ԳՀԻ)։ 1940-1955 թվականներին, 1959-1965 թվականներին և 1966-1970 թվականներին՝ Բուսաբուծության համամիութենական ինստիտուտում՝ ավագ գիտական աշխատող, բաժնի վարիչ, գիտության գծով տնօրենի տեղակալ և տնօրենի պաշտոնակատար։ 1956-1959 թվականներին աշխատել է Հնդկաստանում, ԽՍՀՄ դեսպանության գյուղատնտեսության հարցերի գծով խորհրդատու։ Այդ ընթացքում հավաքել է ավելի քան 5000 կուլտուրական բույսերի նմուշներ, որն զգալիորեն հարստացրեց Բուսաբուծության համամիութենական ինստիտուտի համաշխարհային հավաքածուն։ 1965-1966 թվականին Տեր-Ավանեսյանը եղել ԷՄԱԿ-ի աշխատանքի միջազգային կազմակերպման կոմիտեի գյուղատնտեսության դեպարտամենտի տնօրեն։ Այդ ընթացքում Արևելյան Ասիայի մի շարք երկրներում ուսումնասիրել է բուսական աշխարհը և սոցիալտնտեսական պրոբլեմները։ 1970-1979 թվականներին ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի գրադարանի տնօրենն էր։ 1961-1979 թվականներին եղել է Խորհրդա-հնդկական ընկերության մշակութային կապի Լենինգրադի բաժանմունքի նախագահ, համամիութենական մշակութային կապի փոխնախագահ։ Գիտական աշխատանքները վերաբերում են բամբակենու սելեկցիային, ժառանգականության, փոփոխականության հարցերին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 662 CC-BY-SA-icon-80x15.png