Դավիթ Հովհաննիսյան (ծանրամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Հովհաննիսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 14, 1997(1997-01-14) (27 տարեկան)
Ծննդավայր՝Հայաստան

Դավիթ Հովհաննիսյան (հունվարի 14, 1997(1997-01-14), Հայաստան), հայ ծանրամարտիկ, 2022 և 2023 թվականների Եվրոպայի չեմպիոն, 2024 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 2019 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2016 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային երիտասարդական մակարդակում Դավիթ Հովհաննիսյանը սկսել է ելույթ ունենալ 2014 թվականից։ Հայ մարզիկը կարողացել է մինչև 77 կգ քաշային կարգում հաղթել 2016 թվականի Եվրոպայի պատանիների առաջնությունում. երկամարտի նրա արդյունքը եղել է 327 կգ[1]։

2019 թվականին Վրաստանի Բաթում քաղաքում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում նա երկամարտի 360 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում նա նվաճել է փոքր բրոնզե մեդալ (165 կգ)[2][3]։

2022 թվականին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությունում Դավիթը երկամարտի 377 կգ արդյունքով (պոկում՝ 171 կգ, հրում՝ 206 կգ) դարձել է աշխարհամասի չեմպիոն[3][4]։

2023 թվականին Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Դավիթը կրկնել է նախորդ տարվա նվաճումը՝ երկամարտի 377 կգ արդյունքով (պոկում՝ 172 կգ, հրում՝ 205 կգ) դառնալով հաղթող[3]։

2024 թվականի փետրվարի 18-ին Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Դավիթ Հովհաննիսյանը մինչև 96 կգ քաշային կարգում դարձել է աշխարհամասի փոխչեմպիոն՝ 1 կիլոգրամով (169 + 205 = 374) զիջելով Հայաստանը ներկայացնող մեկ այլ ծանրորդի՝ Հակոբ Մկրտչյանին[5]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի առաջնություն
Արդյունք Քաշ Տարի Մրցության վայր Պոկում Հրոիմ Երկամարտ
 Բրոնզ մինչև 89 կգ 2019 Բաթում, Վրաստան 165,0 195,0 360,0
 Ոսկի մինչև 96 կգ 2022 Տիրանա, Ալբանիա 171,0 206,0 377,0
 Ոսկի մինչև 96 կգ 2023 Երևան, Հայաստան 172,0 205,0 377,0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Results By Events Old BW» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
  2. Sputnik. «Акоп Мкртчян стал лучшим в Европе, Давид Ованнисян занял третье место» (ռուսերեն). ru.armeniasputnik.am. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 iwrp.net https://iwrp.net/?view=contestant&id_zawodnik=31264. Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. «Results by Events» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
  5. «Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն - Armsport.am». armsport.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]