Դավիթ Կվաճաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Կվաճաձե
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Ազգություն`վրացի
Մասնագիտացում`բռնցքամարտիկ
Երկիր`Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ`դեկտեմբերի 25, 1951 (67 տարեկան)
Ծննդավայր`Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ

Դավիթ Կվաճաձե (վրաց.՝ დავით კვაჭაძე, ծնվել է՝ 25 դեկտեմբերի, 1951, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային բռնցքամարտիկ։ ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1976, 1977, 1980)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Կվաճաձեն ծնվել է 1951 թվականին Թբիլիսիում: Բռնցքամարտով սկսել է զբաղվել 1963 թվականին մարզիչ Գուրամ Բումբիաշվիլիի ղեկավարությամբ։

1971 թվականին դարձել է «Буревестник» մարզական միության անդամ։ Առաջնություններին պատրաստվելիս նրան ակտիվորեն օգնել է եղբայրը՝ Ռոլանդ Կվաճաձեն, ով հետագայում դարձել է Վրաստանի բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ։ Դավիթ Կվաճաձեն՝ որպես բռնցքամարտիկ, լավ է պաշտպանվում, ինչի համար ստացել է «անթափանցելի»: Մենամարտերում լավ է օգտագործում արագությունն ու մանևրերը։

1976, 1977, 1980 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն կիսածանր քաշային կարգում։ 1977 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է 1981 թվականից: Անցկացրել է 180 մենամարտ, որոնցից 165-ում հաղթել է։ Արժանացել է ԽՍՀՄ ու Վրաստան ակնառու բռնցքամարտիկի տիտղոսների։ Մարզական կարիերան ավարտել է 1981 թվականին՝ վերջին մենամարտում հաղթանակ տանելով ամերիկացի բռնցքամարտիկ Լոնի Էպսի նկատմամբ։

1990-ական թվականներին ղեկավարել է Վրաստանի սիրողական բռնցքամարտի ֆեդերացիան և զբաղվել է մարզչական գործունեությամբ։ Նրա մի քանի աշակերտներ դարձել են ԽՍՀՄ, Եվրոպայի ու աշխարհի չեմպիոններ։ Նրա երկու սաներ դարձել են ֆրանսիական սավատ բռնցքամարտի վարպետներ։ Աշխատել է որպես լուսանկարիչ։

2012 թվականի դեկտեմբերի 8-ին Դավիթ Կվաճաձեն կրկին ընտրվել է Վրաստանի սիրողական բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ինչից հետո ձեռնամուխ է եղել վրացական բռնցքամարտի վերածննդի գործին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]