Դյուրիշը «Ժիլինա» ակումբի սան է։ 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Սլովակիայի գավաթի «Տատրան Կրասնոյի» դեմ խաղում ֆուտբոլիստը նորամուտն է նշել հիմնական կազմում[1]։ 2019 թվականի հուլիսի 20-ին «Զեմպլինի» դեմ խաղում նորամուտն է նշել Սլովակիայի առաջնությունում[2]։ Օգոստոսի 17-ին «Նիտրայի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Ժիլինայի» կազմում[3]։ 2024 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է իտալական «Ասկոլի»[4]։ Փետրվարի 10-ին «Կատանձարոյի» դեմ խաղում նորամուտն է նշել իտալական Սերիա B-ում[5]։ Մարտի 11-ին «Սամպդորիայի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Ասկոլիի» կազմում[6]։
2022/2023 ազգերի լիգայում Ադրբեջանի հավաքականի դեմ խաղում նորամուտն է նշել Սլովակիայի հավաքականի կազմում[7]։ 2023 թվականի հոկտեմբերի 16-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում խփել է առաջին գոլը ազգային թիմի կազմում Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում[8]։