Դաոսի պլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չարլզ Գեյթս Դաուես (1865–1951)

Դաոսի պլան, Գերմանիայի համար փորձագետների միջազգային կոմիտեի (նախագահ ամերիկյան բանկիր Չարլզ Գեյթս Դաուես) մշակած ռեպարացիոն պլան։ Հաստատվել է Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918) հաղթող տերությունների՝ 1924 թվականի օգոստոսի 16-ին Լոնդոնի կոնֆերանսում։ Դաոսի պլանը պետք է ապահովեր Գերմանիայի ռեպարացիաների վճարումը հաղթող տերություններին, հեշտացներ ամերիկյան ներդրումները երկրում, վերականգներ դրա ռազմարդարական պոտենցիալը, որին կարևոր դեր էր հատկացվում Խորհրդային Միության և Եվրոպայում կոմունիստական ընդվզումների դեմ պայքարում։ Դաոսի պլանով Գերմանիային հատկացվեց 200 միլիոն դոլար փոխառություն, որի շնորհիվ այն արագորեն վերականգնեց ռազմական արդյունաբերությունը[փա՞ստ]՝ պատրաստելով սանձազերծելու երկրորդ համաշխարհային պատերազմը։ Գերմանիայի մոնոպոլիաները պայքար ծավալեցին համաշխարհային շուկայում իրենց մրցողունակությանը խանգարող Դաոսի պլանի դեմ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 319 CC-BY-SA-icon-80x15.png