Դանուբ (թերթ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Դանուբ (երկշաբաթաթերթ)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դանուբ (այլ կիրառումներ)
Դանուբ, երկշաբաթաթերթ, ապա՝ յոթնօրյա։ Լույս է տեսել 1891—1892 թվականներին, Ռուսչուկում (այժմ՝ Ռուսե, Բուլղարիա)։ Խմբագիր՝ Մ․ Թյությունճյան։ Ունեցել է հնչակյան ուղղություն։ Ձգտել է իր շուրջը համախմբել Բուլղարիայի և Ռումինիայի հայերին, ընտրությամբ ստեղծել ազգային հաստատությունները (դպրոցներ, եկեղեցիներ և այլև) ղեկավարող կենտրոնական վարչություն։ Լուսաբանել է Բալկանյան երկրներում ապրող հայերի առօրյան, մշակութային և ուսումնական կյանքը։ Զետեղել է թղթակցություններ Կ․ Պոլսում, Թիֆլիսում, Թեհրանում և այլ վայրերում բնակվող հայերի կյանքից, տպագրել բանաստեղծություններ ու պատմվածքներ, հոդվածներ ազգային և միջազգային իրադարձությունների մասին։ Թղթակցել են Վ․ Փափազյանը, Լ․ Սրմագաշյանը, Շ․ Կամսարականը, Գ․ Արսլանյանը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 283)։ |