Դանկան Սքոթ
Դանկան Սքոթ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | բրիտանական անգլերեն՝ Duncan William MacNaughton Scott |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | Միացյալ Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 6, 1997[1] (27 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Ակումբ՝ | London Roar? |
Հասակ՝ | 1,91 մետր |
Քաշ՝ | 76 կիլոգրամ |
Դանկան Սքոթ (անգլ.՝ Duncan Scott, մայիսի 6, 1997[1], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի լողորդ[2][3], Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Օլիմպիական խաղերի հնգակի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն։ Մասնագիտանում է ազատ ոճի տարածություններում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացնելով Շոտլանդիան 2014 թվականին Գլազգոյի Համագործակցության խաղերում՝ Դանկան Սքոթը 4×200 փոխանցումավազքում նվաճել է արծաթե մեդալ։ Նա նաև մասնակցել է 4×100 մ ազատ ոճի փոխանցումավազքին, որտեղ շոտլանդացիները զբաղեցրել են չորրորդ տեղը։
2015 թվականին Կազանի աշխարհի առաջնության ժամանակ Դանկան Սքոթը դարձել է 4×200 փոխանցումավազքի աշխարհի չեմպիոն։ Այս մրցույթի եզրափակիչում բրիտանացիները բարելավել են իրենց ռեկորդը երկրում (7:04,33 րոպե)։
Լոնդոնում կայացած Եվրոպայի առաջնությունում նա երկու ոսկե մեդալ է նվաճել փոխանցումավազքում։
Մի քանի ամիս անց՝ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում Դանկան Սքոթը Սթիվեն Միլնի, Դենիել Ուոլեսի և Ջեյմս Գայի հետ նվաճել է արծաթե մեդալ 4×200 մ ազատ ոճում[4]։ Երկրորդ արծաթը հաղթել է 4×100 մ համալիր փոխանցումավազքում, որտեղ բրիտանացիներն իրենց ցույց տված ժամանակով (3:29,24 րոպե) բարելավել են իրենց ռեկորդը երկրում։ 100 մետր ազատ ոճում նա ցույց է տվել 48,01 ժամանակ և գրավել հինգերորդ տեղը։
2017 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունների ժամանակ նա 4×200 փոխանցավազքում նվաճել է ոսկե մեդալ։ Նա նաև 4×100 փոխանցավազքում զբաղեցրել է երկրորդ տեղը աշխարհում։
2018 թվականին Գլազգոյում կայացած Եվրոպայի առաջնությունում Դանկանը երկրորդ տեղն է գրավել 100 մետր ազատ ոճում։
2019 թվականի դեկտեմբերին 25 մետրանոց լողավազանում կայացած Եվրոպայի առաջնությունում բրիտանացին դարձել է ազատ ոճով 200 մետր մրցատարածության արծաթե մեդալակիր՝ ցույց տալով 1:41,42 ժամանակ և զիջելով հաղթող Դանաս Ռապշիսին 0,30 վայրկյանով[5]։
2021 թվականի մայիսին Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում Դանկանը Մեծ Բրիտանիայի էստաֆետային քառյակի կազմում 4-ական 100 մետր տարածությունում նվաճել է արծաթե մեդալ։ 4-ական 100 մետր ազատ ոճում նույնպես դարձել է արծաթե մեդալակիր։ 200 մետր ազատ ոճում նվաճել է արծաթե մեդալ։ Խառը փոխանցումավազքում 4x100 մետր ազատ ոճով մրցատարածությունում նվաճել է չեմպիոնական տիտղոսը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Duncan_Scott_(swimmer)
- ↑ Mitchell, Jenness (2017 թ․ փետրվարի 7). «The best is yet to come for Alloa swimmer Scott». Stirling News. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Woods, Mark. «Duncan Scott ready for the next step of going it alone for world gold | The National». Thenational.scot. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Stuart Goodwin. «Team GB's medley relay silver brings up best Olympic swimming haul since 1908 | Sport». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Никита Сакун. «Российский пловец Вековищев завоевал две медали на чемпионате Европы» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Результаты Чемпионата Европы 2021 по водным видам спорта. На 10 — 23 мая 2021 | Все о Боевых Искусствах и Спорте» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանկան Սքոթ» հոդվածին։ |
|
- Մայիսի 6 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գլազգո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանացի լողորդներ
- Օլիմպիական չեմպիոններ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Շոտլանդացի մարզիկներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ