Դանիլ Խաչատուրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիլ Էդուարդի Խաչատուրով
Ծնվել էհոկտեմբերի 30, 1971(1971-10-30) (52 տարեկան)
Ծննդավայր Ռուսաստան, Մոսկվա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտ և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիա
Մասնագիտությունձեռնարկատեր և տնտեսագետ
Աշխատանք«Ռոսգոստրախ» ընկերության գլխավոր տնօրեն և համասեփականատեր
ԱշխատավայրՌոսգոսստրախ
ԱմուսինUlyana Sergeenko?
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
ԿայքХачатуров Данил Эдуардович – персональный сайт

Դանիլ Էդուարդի Խաչատուրով (հոկտեմբերի 30, 1971(1971-10-30), Մոսկվա, ԽՍՀՄ), «Ռոսգոստրախ» ընկերության գլխավոր տնօրեն և համասեփականատեր, ղարաբաղյան արմատներով հայազգի միլիարդատեր[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիլ Խաչատուրովը ծնվել է 1971 թվականին Մոսկվա քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտը՝ այնուհետև Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիան։ Աշխատել է որպես տնտեսագետ, իսկ հետո՝ ավագ տնտեսագետ Ծովային բաժնետիրական բանկում։ 1997—2000 թվականներին եղել է «ԲԻՆ» ընկերության ներդրումային և ֆինանսական հարցերով փոխնախագահ և ավագ փոխնախագահ։ 2000-2002 թվականներին Խաչատուրովը եղել է «Սլավնավթ» ընկերության փոխնախագահը։ 2002 թվականի մայիսից նա դառնում է «Ռոսգոսստրախ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական և նույն թվականի ամռանը նշանակվում է «Ռոսգոսստրախ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն։ Երկու տարի անց՝ 2004 թվականին դառնում է նույն ընկերության գլխավոր տնօրեն։ «Կոմերսանտ» թերթի 2010 թվականի բարձրաստիճան ղեկավարների վարկանիշային աղյուսակում Դանիլ Խաչատուրովը զբաղեցրել է 2-րդ տեղը «Ապահովագրություն» անվանակարգում[3]։

Կարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիլ Խաչատուրովը իր եղբոր՝ Սերգեյ Խաչատուրովի հետ 2013 թվականի ապրիլին զբաղեցրել են 5-րդ տեղը Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային աղյուսակում։ Նույն թվականի փետրվարին CEO ամսագիրը եղբայրներից յուրաքանչյուրի կարողությունը 2,89 միլիարդ դոլար է գնահատել[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Դանիլ Խաչատուրովն ամուսնացել է Ուլյանա Սերգեենկոյի հետ, իսկ 2013 թվականին ամուսնալուծվել։ Նրանք ունեն մեկ դուստր՝ Վասիլիսան[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիլ Խաչատուրով. «Ազգին, որին դու պատկանում ես, եթե անգամ չես օգնում, գոնե պետք է ամոթով չթողնես»