Դանիիլ Բոլշունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիիլ Բոլշունով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 3, 1997(1997-04-03)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Տոլյատի, Սամարայի մարզ, Ռուսաստան
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Սախալին
Համար 97
Պատանեկան կարիերա
2013 Ռուսաստան Յակուտիա
2016 Ռուսաստան Տոմ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015-2016 Ռուսաստան Յակուտիա 14 (1)
2017-մ.հ. Ռուսաստան Տոմ 24 (1)
2018-մ.հ.  Ռուսաստան Սախալին 11 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դանիիլ Գեննադեևիչ Բոլշունով (ռուս.՝ Даниил Геннадьевич Большунов, ապրիլի 3, 1997(1997-04-03)[1], Տոլյատի, Սամարայի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տոլյատի քաղաքում, ֆուտբոլով սկսել է զբաղվել Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլի ակադեմիայում (քաղաք Տոլյատի)։ Ներյունգրիի Հանրապետական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի շրջանավարտ է (2011-2015)։

Սախա Հանրապետության (Յակուտիա) հավաքականի կազմում հաղթել է Ռուսաստանի պրոցականների վեցամյա Սպարտակիադայի տարածաշրջանային փուլում (2013 թվական)։ Ներյունգրիի «Յակուտիա ՀՄՄՊՄԴ» թիմի կազմում[2] խաղացել է «Հեռավոր Արևելք» տարածաշրջանի երրորդ դիվիզիոնում։ 2015/16 մրցաշրջանում անցկացրել է 14 խաղ ՊՖԼ առաջնությունում Յակուտսկի «Յակուտիա» ակումբում՝ խփելով մեկ գոլ։

2016/17 մրցաշրջանից առաջ տեղափոխվել է Պրեմիեր լիգայի «Տոմ» ակումբ, որի երիտասարդական թիմում 2016 թվականին անցկացրել է 16 խաղ՝ խփելով 3 գնդակ։ Երբ ֆինանսական խնդիրների պատճառով ակումբից հեռացել են մեծ թվով ֆուտբոլիստներ, Դանիիլ Բոլշունովը 2017 թվականի մարտի 3-ին «Ռոստով» ակումբի դեմ խաղում (0:6) կատարել է իր նորամուտը Պրեմիեր լիգայում։ Տոմսկի ակումբում իր առաջին գոլը խփել է 2017 թվականի ապրիլի 27-ին՝ գրավելով «Անժիի» դարպասը։ Ընդհանուր առմամբ 2016/17 մրցաշրջանում անցկացրել է 10 խաղ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ 2017 թվականի հունիսի 15-ին հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը 3 տարով երկարաձգել է պայմանագիրը «Տոմ» ակումբի հետ[3]։ 2017/18 մրցաշրջանում «Տոմի» կազմում մասնակցել է 14 խաղի ՖԱԼ առաջնությունում։

2018 թվականի հուլիսի 24-ին մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Սախալին» ակումբ[4]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրոգավաթ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Յակուտիա ՊՖԼ 2015/16 14 1 1 0 0 0 0 0 15 1
Ընդհանուր 14 1 1 0 0 0 0 0 15 1
Ռուսաստան Տոմ Պրեմիեր լիգա 2016/17 10 1 0 0 0 0 0 0 10 1
ՖԱԼ 2017/18 14 0 2 0 0 0 0 0 16 0
Ընդհանուր 24 1 2 0 0 0 0 0 26 1
 Ռուսաստան Սախալին ՊՖԼ 2018/19 11 2 3 0 0 0 0 0 14 2
Ընդհանուր 11 2 3 0 0 0 0 0 14 2
Ամբողջ կարիերա 49 4 6 0 0 0 0 0 55 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
  3. «Даниил Большунов продлил контракт с "Томью"» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2017 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  4. «Даниил Большунов и Максим Антух отданы в аренду в «Сахалин»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2018 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]