Դանիել Գուիսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Գուիսա
իսպ.՝ Daniel González Güiza
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 17, 1980(1980-08-17)[1][2][3][…] (43 տարեկան)
Ծննդավայր Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[4]
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Դանիել Գոնսալես Գուիսա (իսպ.՝ Daniel González Güiza, օգոստոսի 17, 1980(1980-08-17)[1][2][3][…], Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[4]), իսպանացի ֆուտբոլիստ, «Ատլետիկո Սանլուկենյո» ակումբի հարձակվող։ Իսպանիայի հավաքականի կազմում 2008 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի գնչուական ծագում[7]։

Երիտասարդ տարիքում իր կարիերան սկսել է «Խերես» ֆուտբոլային ակումբում։ Այնտեղ նրան նկատել են «Մալյորկայի սելեկցիոներները, սակայն հաջորդ երեք մրցաշրջանների ընթացքում հազվադեպ է խաղադաշտ դուրս եկել։ Երկրորդ դիվիզիոնում մի քանի մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է «Խետաֆե», որտեղ դարձել է հիմնական ռմբարկուներից մեկը։ 2007 թվականի հունիսին Գուիսան տեղափոխվել է «Մալյորկա» և 27 գնդակով դարձել է լիգայի լավագույն ռմբարկու՝ ոչ մի անգամ 11-մետրանոց չխփելով։ Հաջող Եվրո 2008-ից հետո, ունենալով առաջարկներ «Ռեալից» և այլ ակումբներից, անսպասելիորեն 14 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է թուրքական «Ֆեներբահչե»։

2011 թվականի օգոստոսի 20-ին եռամյա պայմանագիր է կնքել «Խետաֆեի» հետ[8][9][10][11][12]։ 2012 թվականի նոյեմբերին վարձավճարով տեղափոխվել է մալայական «Ջոհոր» ակումբ։ 2013 թվականի ամռանը տեղափոխվել է «Սերո Պորտենյո»։ Չնայած կանոնավոր ելույթներին և արդյունավետությանը՝ 2015 թվականի մարտին հարձակվողի հետ պայմանագիրը խզվել է։ 2015 թվականին Դանիելը վերադարձել է Անդալուզիա՝ «Կադիս»։ 2016 թվականի հունիսի 26-ին, գոլ խփելով «Էրկուլեսի» դարպասը, օգնել է Կադիսին վերադառնալ Սեգունդա։

2017 թվականի հուլիսի 10-ին միացել է «Ատլետիկո Սանլուկենյո» ակումբին[13]։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի նոյեմբերի 8-ին, երբ Դանիելը դարձել է 27 տարեկան, առաջին անգամ հրավիրվել է Իսպանիայի հավաքական Շվեդիայի և Հյուսիսային Իռլանդիայի խաղին մասնակցելու։ «Կարմիր ֆուրիայի» կազմում նորամուտը նշել է նոյեմբերի 21-ին։ Խաղացել է 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում, որտեղ նրա թիմը հաղթանակ է տարել, և 2009 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին։ 2010 թվականի աշխարհի առաջնությունում Գուիսան չի ընդգրկվել և այլևս չի հրավիրվել ազգային հավաքական։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մալյորկա»

«Ֆեներբահչե»

  • Թուրքիայի չեմպիոն՝ 2010/11
  • Թուրքիայի սուպերգավաթի գավաթակիր՝ 2009

Իսպանիայի հավաքական

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.tff.org/Default.aspx?pageId=30&kisiId=1168252
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 https://www.lavozdelsur.es/deportes/jerezano-dani-guiza-encuentra-equipo-sus-43-anos-vuelvo-casa_302096_102.html
  5. http://juntadeandalucia.es/boja/2009/53/7
  6. https://www.marca.com/futbol/2018/06/13/5b17b03ae5fdea0e448b4601.html
  7. «Global Soccer — A Free Spirit Who Merits a Look for the World Cup — NYTimes.com». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 14 (օգնություն)
  8. «Güiza Getafe'de» (թուրքերեն). Fenerbahçe Spor Kulübü Resmi Sitesi. 2011 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
  9. «Getafe holt Güiza zurück» (գերմաներեն). transfermarkt.de. 2011 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
  10. «Güiza regresa al Getafe para las próximas tres temporadas» (իսպաներեն). MARCA.com. 2011 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
  11. «Güiza: "Getafe es mi casa"» (իսպաներեն). Sitio oficial del Getafe CF. 2011 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
  12. «Güiza: "Estoy feliz de volver a casa"» (իսպաներեն). MARCA.com. 2011 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
  13. «Dani Güiza — Player profile 20/21 | Transfermarkt». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 11 (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Գուիսա» հոդվածին։