Դանիական կարմիր տավար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դանիական կարմիր տավար, կաթնատու և կաթնամսատու ցեղ։ Ստեղծվել է Դանիայում։ Ունի ամուր կոնստիտուցիա, երկար իրան, կարճ ոտքեր, լայն կրծքավանդակ, լավ զարգացած ու կանոնավոր կուրծք։ Կենդանի քաշը՝ մինչև 570 կգ, ամենածանրը՝ 800 կգ, իսկ ցլերինը՝ 1000 կգ և ավելի։ Դանիայում բուծվող կովերի տարեկան կաթնատվությունը 4400 կգ է, տոհմային գրքերում արձանագրված որոշ նախիրների միջինը՝ մինչև 5700 կգ։ Միջին յուղայնությունը մինչև 4,18%։ Ցլիկների մսի ելքը 57-60։ Դանիական կարմիր տավարը տարածված է Դանիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում և այլուր[1]։

Տավարի ցեղերը և տեսակները [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՍՀ, հատոր 3, էջ 281։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 281