Դանա Օդելշևա Ագիշևա
Դանա Օդելշևա Ագիշևա | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 30, 1980 (42 տարեկան) |
Ծննդավայր՝ | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 1703057 |
agisheva.com |
Դանա (Դանիա) Օդելշևա Ագիշևա (դեկտեմբերի 30, 1980, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս կինոդերասանուհի, «Կինոշոկ» և «Pacific Meridian» միջազգային կինոփառատոների մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է դրամատուրգ, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պրոֆեսոր Օդելշի Ագիշևայի ընտանիքում։ Ավարտել է ՄԳՈւ բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը։ Աշխատել է գովազդային գործակալությունում[1]։
Ուսումնարանում ուսանելուց բացի, զուգահեռաբար զբաղվել է պարով և ելույթ է ունեցել տարբեր ռուսական ակումբներում[2]։ Նա խաղացել է ոչ մեծ դերեր «Երեքը բոլորի դեմ» և «Հրեշտակը ճանապարհներին» սերիալներում[1]։ Պարել է Օսկարի (Շամիլյա Մալկանդուևա) համերգներում[3]։
Իր առաջին լուրջ դերը կատարել է Սվետլանա Պրոսկուրինայի «Ջնջված հասանելիություն» ֆիլմում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002 - Երեքը բոլորի դեմ (սերիալ)
- 2003 - Հրեշտակը ճանապարհների վրա(սերիալ)
- 2004 - Ջնջված հասանելություն - Ժենյա
- 2004 - Երիտասարդ և ուրախ - Ինգա
- 2005 - Garpastum - Նինա
- 2006 - Որդը - Յունգա
- 2007 - Տարվա լավագույն ժամանակը - Վալենտինա (առաջին տարիք)
- 2008 - Մարդաբնակ կղզի - հաղորդավար-ինֆորմատոր
- 2009 - Արտացոլանք (սերիալ) - Յուլյա
- 2009 - Թաթարական իշխանուհի - Աննա Ահմատովա 1910 թվականին / Աննա Կամինսկայա
- 2010 - Հակառակ շարժում
- 2010 - Փախուստ (սերիալ) - Սոբոլևա, Նադեժդա Բորիսովնա
- 2011 - Օբյեկտ 11 (սերիալ) - Ելենա Նեչաևա
- 2011 - Փախուստ 2 (սերիալ) - Սոբոլևա, Նադեժդա Բորիսովնա
- 2011 - Ելենա - էպիզոդիկ դեր
- 2012 - Անծանոթ դեմք - Վիրջինիա
- 2013 - Ամեն ինչ լավ կլինի - Նադյա
- 2013 - Երկու պատուհան
- 2014 - Ծովափ - Անժելա
- 2018 - Նա, ով կարդում է մտքերը (Մենտալիստը) (սերիա № 7 «Վտանգավոր բիզնես») - Նադեժդա Կոստրովա, «Մերկուրի» ընկերության անդամ, «Մերկուրի» ընկերության նախագահ Բորիս Շուվալովի սիրուհի
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վենետիկի 61-րդ միջազգային կինոփառատոն - «Մարչելո Մաստրոյանի մրցանակի» անվանակարգ
- Միջազգային կինոփառատոն «Pacific Meridian» (Վլադիվոստոկ) - մրցանակ «Լավագույն կանացի դերի համար[4]
- «Ոսկե արծիվ» մրցանակ - «Լավագույն կանացի դերը հեռուստատեսությունում» անվանակարգով
- 13-րդ «Կինոշոկ» կինոյի բաց փառատոնը ՍՆԳ-ում և Բալթյան երկրներում - մրցանակ «Լավագույն կանացի դերի համար»[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Усанкова С.։ «Дана Агишева: на кино не стоит зацикливаться»։ Наш фильм։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-14-ին։ Վերցված է 2010-12-23
- ↑ Дана Агишева: кино – это всего лишь хобби։ newstube: Телеканал «Культура»։ Իրադարձությունը կատարվել է 00:50։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2010-12-23
- ↑ Бозиев А., Юдина И. Шамиль - горец в юбке // Юга. — № 18 (427) от 30 апреля 2002.
- ↑ Международный кинофестиваль «Pacific Meridian»: победила дружба Archived 2014-08-19 at the Wayback Machine.
- ↑ Главный приз «Киношока» получил фильма «Остров возрождения»
|