ԴՊ-64

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԴՊ-64
ДП-64
ՏեսակՁոռքի հակադիվերսյոն ականանետ
ԵնթատեսակՆռնականետ
ԵրկիրԽՍՍՀՄ
Ստեծման և արտադրության պատմպություն
Ստեղծման տարի1989
ԱրտադրողDegtyarev plant? և Bazalt?
Տեխնիկական տվյալներ
Փողի տրամաչափ45 մմ

ԴՊ-64 «Նեպրյադվա»[1], սովետական ձեռքի հակադիվեևսիոն երկփող նռնականետ։ Ստեղծված է ծովային օբյեկտները (ծովային պլատֆորմներ, հիդրոտեխնիկական կառույցներ) մարտական լողորդների հարձակումից պաշտպանության համար[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին ЦКИБ СОО-ն (հետզոտական կենտրոն) հետազոտություն անցկացնելու հանձնարարությունը ստանալուց հետո անցավ գործի։ 1983 թվականի գարնանը ստեղծեցին երկու տրամաչափի նռնականետ. 45 մմ տրամաչափով՝ նախատեսված մինչև 400 մետր հեռահարության համար և 50 մմ տրամաչափով՝ նախատեսված մինչև 1500 մետրի համար։ 1983 թվականի հունիսին Սևաստոպոլում փորձարկեցին։ Նռնականետի ընտրված տարբերակի (45 մմ) պետական փորձարկումները սկսվել են 1988 թվականի հոկտեմբերին։ 1990 թվականի մարտի 4-ին «Նեպրյադվա» նռնականետը ընդունվեց ՌԾՈւ սպառազինման կողմից։ Առաջին անգամ այն ներկայացվեց պոտենցյալ գնորդներին՝ 1993 թվականի սպառազինման միջազգային ցուցահանդեսում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքի վերազինում, մեխանիկական ապահովիչ, որը տեղակայված է ձգանման բռնակի դիմաց, նշանառությունը բաց բաժանմունքային, սանդղակի բաժանման արժեքը 50 մետր։ Զենքը ընդգրկում է երկու տեսկ կրակոց. Լուսային ՍԳ-45 և ֆուգասային ՖԳ-45[1]։ Կարգավորվող նռնակի տեղակայման խորությունը 0-14 մետր է։ Նռնակի քաշը՝10 կգ։ ՖԳ-45 նռնակի ակուստիկ ալիքի ոչնչացման շառավիղը ջրի տակ 14 մետր է։ ՍԳ-45-ը օգտագործում է կոնտակտային տիպի ապահովիչ, որը պայթում է ջրի վրա հարվածից։ ՍԳ-45-ի պրոտեխնիկական ջահը այրվում է ջրի երեսին նույնիսկ փոթորկի ջամանակ։ Նռնականետի նշանառությունը թույլ է տալիս կրակ բացել փակ և բաց դիրքից՝ ինչպես կախած այնպես էլ ուղիղ հետագծով։

Մարտավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նռնականետ ԴՊ-64-ը նախատեսված է նավատորմային զորքի հակադիվերսյոն ուժերի համար։

Նռնականետ ԴՊ-64-ը ծովային հարձակման դեպքում լիցքավորվում է ՍԳ-45 ազդանշանային ռումբի փողից, որը օգտագործվում էջրի երեսին նպատակային տեղը որոշելու համար։ Նռնակը դուրս է լողում և այրվում կարմիր բոցով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 45-мм гранатомет ДП-64 «Непрядва», 1990
  2. Боечин И. Чем поразить Ихтиандра? // журнал «Оружие». — 2011. — № 07. — С. 27-30.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]