Գևորիկ Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորիկ Պողոսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 13, 1984(1984-03-13) (40 տարեկան)

Գևորիկ Պողոսյան (մարտի 13, 1984(1984-03-13)), հայ ծանրորդ, Եվրոպայի չեմպիոն[1][2]։

Նրա մարզական ամենամեծ հաջողությունը Եվրոպայի 2010 թվականի առաջնությունում մինչև 85 կգ քաշային կարգում ոսկե մեդալի նվաճումն է։

2009 թվականին Եվրոպայի առաջնությունում Պողոսյանը մինչև 85 կգ քաշային կարգում գրավել է ութերորդ տեղը։ Նույն թվականին աշխարհի առաջնությունում նա արժանացել է բրոնզե մեդալի։ 2010 թվականին նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։ Այդ նույն տարում աշխարհի առաջնությունում նա հանդես է եկել մինչև 94 կգ քաշային կարգում և զբաղեցրել տասնմեկերորդ տեղը։ 2011 թվականին նա երրորդն էր Եվրոպայի առաջնությունում։ Սակայն դոպինգ-ստուգման արդյունքում օքսանդրոլոնի նրա թեստը եղել է դրական, և նա որակազրկվել երկու տարով[3]։

Մարզական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցումները Մրցավայրը Գրաված տեղը Քաշային կարգը Արդյունքը
2007 թ Աշխարհի առաջնություն Թաիլանդ Չիանգ Մայ 16 մինչև 85 կգ 348 կգ
2009 թ Եվրոպայի առաջնություն Ռումինիա}} Բուխարեստ 8 մինչև 85 կգ 358 կգ
2009 թ Աշխարհի առաջնություն Հարավային Կորեա Գոյան 4 մինչև 85 կգ 374 կգ
2010 թ Եվրոպայի առաջնություն Բելառուս Մինսկ 1 մինչև 85 կգ 369 կգ
2010 թ Աշխարհի առաջնություն Թուրքիա Անթալիա 11 մինչև 94 կգ 380 կգ
2011 թ Եվրոպայի առաջնություն {{{2}}} Կազան 3 մինչև 94 կգ 389 կգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Weightlifting - European Championships». The-Sports.org. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. «Guevorik Poghosian». Pág. de la IWF (անգլերեն).
  3. Sanctioned Athletes iwf.net 2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]