Jump to content

Գևորգ Տարախչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Տարախչյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 15, 2002(2002-03-15)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան[2]
Հասակ 1,68 մետր
Դիրք հարձակվող

Գևորգ Սարգսի Տարախչյան (մարտի 15, 2002(2002-03-15)[1], Երևան, Հայաստան[2]), հայ ֆուտբոլիստ, Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի երիտասարդական ու ազգային հավաքականների հարձակվող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Տարախչյանը ծնվել է Երևանում՝ 2002 թվականի մարտի 15-ին։ Ֆուտբոլով զբաղվում է վեց տարեկանից, երբ սկսել է հաճախել «Բանանց» ակումբի (այժմ՝ «Ուրարտու») մարզադպրոց[3]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բանանց» («Ուրարտու») ակումբի տարբեր տարիքային խմբերի թիմերում խաղալուց հետո 2019-2020 մրցաշրջանում ընդգրկվել է «Ուրարտուի» հիմնական կազմում[4]։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում առաջին խաղը Տարախչյանն անցկացրել է 2020 թվականի մայիսի 25-ին Երևանի «Արարատի» հետ 18-րդ տուրի խաղում, որում նրա թիմը պարտվել է 0-1 հաշվով[3]։ Առաջին մրցաշրջանում թիմի կազմում նա մասնակցել է 5 խաղի, իսկ 2020-2021 մրցաշրջանում՝ 15 խաղի։ Այդ խաղերում նա ոչ մի գոլ չի խփել[3]։

2021 թվականի օգոստոսին նա տեղափոխվել է «Սևան» ակումբ, որի կազմում խաղացել է մեկ մրցաշրջան։ Հաջորդ մրցաշրջանում նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Նոա» ակումբ[4]։

2022-2023 թվականի մրցաշրջանից առաջ տեղափոխվել է Երևանի ԲԿՄԱ ակումբ, որտեղ էլ խաղացել է մինչև 2023 թվականի սեպտեմբեր[4], երբ տեղափոխվել է Երևանի «Ուրարտու»[4]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Տարախչյանը խաղացել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի (մինչև 14, 15, 16, 17, 18) հավաքականներում։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին նորամուտն է նշել մինչև 19 տարեկանների հավաքականում։ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմում նա խաղացել է 4 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ[4]։

2020 թվականի հոկտեմբերի 13-ին նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Անտոնիո Ֆլորեսի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականի (Մ21) մարզաշապիկով։ Ընդամենը նա մասնակցել է 16 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ․ 2023 թվականի հունիսի 15-ին կայացած ընկերական խաղում նա գրավել է Հյուսիսային Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի դարպասը[4]։

2024 թվականի հունիսին Տարախչյանն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Սլովենիայի և Ղազախստանի դեմ ընկերական խաղերին[5]։ Հավաքականում իր նորամուտը նշել է Սլովենիայի դեմ հունիսի 4-ին կայացած արտագնա խաղում (1։2)՝ փոխարինման դուրս գալով խաղի 73-րդ րոպեին[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Gevorg Tarakhchyan
  2. 2,0 2,1 2,2 Գևորգ ՏԱՐԱԽՉՅԱՆ
  3. 3,0 3,1 3,2 «Գևորգ ՏԱՐԱԽՉՅԱՆ». www.fcurartu.am. Արխիվացված է օրիգինալից 2023-07-12-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Gevorg Tarakhchyan - Transfer history». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
  5. «Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը». armenpress.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 4-ին.
  6. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ». www.ffa.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 4-ին.