Jump to content

Արման Սարոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գևորգ Սարոյանից)
Արման Սարոյան
Դիմանկար
Ծնվել է1977
ԾննդավայրՄասիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունհոգևորական

Արման Սարոյան (որոշ շրջան՝ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան, 1977, Մասիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կարգալույծ եղած նախկին հոգևորական[1], հայ առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Սարոյանը ծնվել է 1977 թվականին Մասիս քաղաքում։

Կրթությունը և հոգևոր ծառայությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1993 թվականներին սովորել է Մարմարաշենի միջնակարգ դպրոցում, 1993-1998 թվականներին՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։ 1998-1999 թվականներին ուսումը շարունակել է Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 1999 թվականի մայիսի 23-ին ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի։ 2000 թվականին նշանակվել է «Գարեգին Ա.» գիտական կենտրոնի նյութական պատասխանատու։ 2000 թվականին Գևորգյան հոգևոր ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր Խլաթեցու Հայսմավուրքն ըստ Էջմիածնի մատենադարանի ձեռագրերի» թեմայով։ 2001 թ. հունվարի 14-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ վերանվանվելով Գևորգ աբեղա Սարոյան։ 2002-2003 թթ. սովորել է Ընդհանուր հոգեբանություն և փիլիսոփայություն Նյու Յորքի Քոնքորդիա քոլեջում։ 2003-2005 թթ. սովորել է Մեծ Բրիտանիայի Լիձի համալսարանում՝ ստանալով աստվածաբանության և հովվագիտության բակալավրի աստիճան։ 2005-2006 թթ. սովորել է Օքսֆորդի համալսարանում՝ ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան։ 2006-2007 թթ. աշխատել է «Գարեգին Ա.» գիտական կենտրոնում որպես փոխտնօրեն։ 2007 թ. նշանակվել է Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ, իսկ 2008- 2010 թթ. աշխատել է որպես տեսուչ։ 2010 թ. պաշտպանել է վարդապետական թեզ «Երվանդ Տեր-Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը և նրա առնչությունները լիբերալ բողոքական դպրոցի հետ»[3] թեմայով։ Նույն թվականին ստացել է մասնավոր վարդապետության աստիճան Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռամբ։ 2010 թ. դեկտեմբերի 10-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ։ 2011 թ. նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում։ 2018 թ. նոյեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսուչ։ 2021 թ. հունվարին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նշանակվել է նորաստեղծ Մասյացոտն թեմի առաջնորդ[4]։

2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ազատվել է թեմի առաջնորդի պաշտոնից[5] և կարգալույծ հռչակվել[6]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միջնադարյան հայ արձակի ժանրային համակարգը / Գէորգ եպս. Սարոյեան[7]
  • Ա. Խրատներ քահանաներին և ժողովրդին։ Բ. Խրատներ։ / Վ. Այգեկցի; Թարգմ.` Գ. աբղ. Սարոյան, Մ. աբղ. Պռոշյան, Շ. քհն. Հայրապետյան[8]
  • Ընդհանուր եկեղեցական պատմություն։ Հ. 1 - Հին եկեղեցի։ / Ե. վրդ. Տէր-Մինասեանց; Հրատ. պատր.՝ Գ. եպս. Սարոյան, Հ. Մելքոնյան; Խմբ., ծնթ.՝ Ա. Գ. Քալաշյան[9]

Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ։ Հայկական եւ ասորական աղբիւրների համաձայն / Ե. Տէր-Մինասեանց; Հրատ. պատր.՝ Գ. աբղ. Սարոյան, Հ. սրկ. Ազնավուրյան, Հ. Մելքոնյան[10]

Աստվածաբանություն։ Հիմունքները։ / Ա. Մակ-Գրեթ; Թարգմ.` Գ. աբղ. Սարոյան[11]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Technologies, Peyotto. «Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը առաջարկ է ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Տ․ Գևորգ եպս․ Սարոյանին հռչակել կարգալույծ». Վերցված է 2026-01-27-ին.
  2. «Լուրեր Հայաստանից - Tert.am». tert.am. Վերցված է 2026-01-27-ին.(չաշխատող հղում)
  3. «Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը (1892-1910) և լիբերալ-բողոքական դպրոցի հետ ունեցած առնչությունները։ (Վարդապետական թեզ)։ / Գ. աբղ. Սարոյան». koha.etchmiadzinlibrary.am. 2010. Վերցված է 20.12.2021-ին.(չաշխատող հղում)
  4. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
  5. Ռ/Կ, «Ազատություն» (2026-02-02). ««Իր որևէ որոշում մեր համար այլևս լեգիտիմ չի». կարգալույծ հռչակված եպիսկոպոս Սարոյան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2026-08-13-ին.
  6. «Միջնադարյան հայ արձակի ժանրային համակարգը / Գէորգ եպս. Սարոյեան». koha.etchmiadzinlibrary.am. 2015. Վերցված է 20.12.2021-ին.(չաշխատող հղում)
  7. «Ա. Խրատներ քահանաներին և ժողովրդին։ Բ. Խրատներ։ / Վ. Այգեկցի; Թարգմ.` Գ. աբղ. Սարոյան, Մ. աբղ. Պռոշյան, Շ. քհն. Հայրապետյան». koha.etchmiadzinlibrary.am. 2008. Վերցված է 20.12.2021-ին.(չաշխատող հղում)
  8. «Ընդհանուր եկեղեցական պատմություն։ Հ. 1 - Հին եկեղեցի։ / Ե. վրդ. Տէր-Մինասեանց; Հրատ. պատր.՝ Գ. եպս. Սարոյան, Հ. Մելքոնյան; Խմբ., ծնթ.՝ Ա. Գ. Քալաշյան». koha.etchmiadzinlibrary.am. 2013. Վերցված է 20.12.2021-ին.(չաշխատող հղում)
  9. «Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ։ Հայկական եւ ասորական աղբիւրների համաձայն / Ե. Տէր-Մինասեանց; Հրատ. պատր.՝ Գ. աբղ. Սարոյան, Հ. սրկ. Ազնավուրյան, Հ. Մելքոնյան». koha.etchmiadzinlibrary.am. 2009. 2009. Վերցված է 20.12.2021-ին.(չաշխատող հղում)
  10. «Աստվածաբանություն։ Հիմունքները։ / Ա. Մակ-Գրեթ; Թարգմ.` Գ. աբղ. Սարոյան». koha.etchmiadzinlibrary.am. 2009. Վերցված է 20.12.2021-ին.(չաշխատող հղում)