Jump to content

Գրքի և հրատարակչական գործի կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրքի և հրատարակչական գործի կենտրոն
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Հիմնադրված1963

Գրքի և հրատարակչական գործի կենտրոն, ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի և ՀԿԿ ԿԿ-ի 1963 թվականի դեկտեմբերի համատեղ որոշմամբ։ 1963-1972 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի մամուլի, 1972-1990 թվականներին՝ Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտե (Հրատպետկոմ), 1990-1992 թվականներին՝ ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտե, 1992-1995 թվականներին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչություն, 1995-1997 թվականներին՝ ՀՀ տեղեկատվության նախարարություն, 1997–2002 թվականներին՝ Տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, 2002-2012 թվականներին՝ Տեղեկատվության և գրահրատարակչության գործակալություն։

Ղեկավարել է գրահրատարակչական պետպատվերները, Հայֆիլմի, «Երևան» ստուդիայի, Արմենպրես գործակալության, պարբերական մամուլի, հեռուստառադիոընկերությունների ֆինանսավորման, պետական և պետական մասնակցությամբ գրահրատարակչությունների մի մասի աշխատանքները, 1995-2001 թվականները՝ նաև Հայաստանի ազգային ռադիոն և հեռուստատեսությունը, Հայմամուլը։ 2002 թվականից ղեկավարում է գրահրատարակչական պետպատվերի իրականացման գործառույթը։

1968-1999 թվականներին լույս է ընծայել «Գրքերի աշխարհ» ամսաթերթը։

Վարչության (կոմիտեի) պետեր (նախագահներ) են եղել Հ. Մարտիրոսյանը, Հայկարամ Ութմազյանը, Սպարտակ Բաղդասարյանը, Գեղամ Մուղնեցյանը, Ստեփան Պողոսյանը, Կարեն Սիմոնյանը, Էդվարդ Սաֆարյանը, Հրաչյա Թամրազյանը, Գարեգին Չուգասզյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հարություն Կարապետյանը, Տիգրան Հակոբյանը, Էդվարդ Միլիտոնյանը (2002 թվականից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։