Գրքի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրքի թանգարան, ԳՀ և մշակութալուսավորչական հաստատություն, որը հավաքում, ուսում­նասիրում, պահպանում և ցուցադրում է ձեռագիր ու տպագիր գրքեր, փաստաթղթեր, տպագրության արվեստի պարագաներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի և գրահրատարակչության հնագույն թանգարանը Լայպցիգի գրի և գրքի թանգարանն է (հիմնադրվել է 1885 թվականին), որը կազմավորվել է գերմանացի գրասեր և հրատարակիչ Ի. Կլեմեի հավաքածուի հիման վրա (1950 թվականից Գերմ. գրադարանի բաժին է)։ Ֆոնդերն ընդգրկում են ձեռագրեր, խանձարուրային գրքեր, XVI–XX դարերի հազվագյուտ հրատարակություններ (ավելի քան՝ 500 հզ. նմուշ)։

Խոշորագույն Գրքի թանգարան է Մայնցի Տպագրության համաշխարհային արվեստի՝ Յ. Գուտենբերգի թանգարանը (1900), որտեղ նրա կյանքին ու գործունեությանը զուգահեռ ներկայացված է նաև տպագրության արվեստի պատմությունը։ Գուտենբերգի թանգարան գործում է նաև Բեռնում (1900, Շվեյցարիա)։

Գրքի թանգարաններ կան Մոսկվայում (1923, Պետական գրադարանում), Դրեզդենում (1935), Հռոմում (1938), Վարշավայում (1938), Ամստերդամում (1944), Բրյուսելում (1944), Փարիզում (Ազգային գրադարանում), Լոնդոնում (Բրիտանական թանգարանում), Ժնևում (1951), Պրահայում (1953), Լիոնում (1964, Գրատպության), Կիևում (1972, Կիև-Պեչորյան արգելոցում՝ 1615 թվականին հիմ­նադրված տպագրատան շենքում), Թիֆլիսում, Մինսկում և այլուր։

Հայ գրքերի (ձեռագիր մատյանների) հարուստ ցուցադրություններ կան Երևանի, Վենետիկի, Վիեննայի, Նոր Ջուղայի, Երուսաղեմի, Զմմառի, Անթիլիասի մատենադարաններում, Փարիզի Նուբարյան գրադարանում և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։