Գրում Լեյք
Գրում Լեյք՝ ցամաքած աղի լիճ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Նևադա նահանգից դեպի հարավ։ Լճի վրայով անցնում է թռիչքի և վայրէջքի ուղի, իսկ տարածքում տեղակայված է Նելիս ավիաբազային պատկանող ռմբակոծության համար նախատեսված հրաձգարանը, (անգլ.՝ Nellis Bombing Range Test Site airport), հայտնի է նաև որպես Գոտի 51։ Լիճը գտնվում է ծովի մակարդակից 1344 մ բարձրության վրա[1], հյուսիսից հարավ երկարությունը հասնում է 6 կիլոմետրի, իսկ արևմուտքից արևելք` 4.8 կիլոմետրի[2]։ Գտնվում է համանուն Գրում Լեյք Վելլի (անգլ.՝ Groom Lake Valley) հովտում։ Ռեյչլ քաղաքից 40 կիլոմետր դեպի հարավ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1864 թվականին Գրումի շրջանում կապար և արծաթ հայտնաբերվեցին, «Groome Lead Mines Limited» անգլիական ընկերությունը ֆինանսավորեց այդ հանքերն, իսկ հետագայում 1970-ական թվականներին սահմանեց շրջանի ներկայիս անվանումը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Query Form For The United States And Its Territories»։ U.S. Board on Geographic Names։ Արխիվացված օրիգինալից 2012-07-14-ին։ Վերցված է 2010-11-09
- ↑ DREAMLAND: Fifty Years of Secret Flight Testing in Nevada By Peter W. Merlin
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |