Գրիշա Ղարիբյան (բանջարաբույծ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիշա Ղարիբյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1927 (97 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գյուղատնտես |
Գրիշա Արտաշեսի Ղարիբյան (սեպտեմբերի 14, 1927, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բանջարաբույծ-ընտրասերումնաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1996)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիշա Ղարիբյանը ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 14-ին Լենինականում։ 1953 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1982-2001 թվականներին եղել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Բանջարաբոստանային մշակաբույսերի գիտահետազոտական ինստիտուտի (1998 թվականից՝ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն) բոստանային մշակաբույսերի ընտրասերման, սերմնաբուծության և մշակության տեխնոլոգիայի բաժնի վարիչ։
Մշակելէ բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության նոր և արդյունավետ տեխնոլոգիաներ։
Գրիշա Ղարիբյանի ջանքերով ստեղծվել են և շրջանացվել վեց սորտեր (սեխի՝ «Արփիկ», «Անուշիկ», ձմերուկի՝ «Արևիկ», վարունգի՝ «Գայանե», դդումի՝ «Բերքանուշ» և դդմիկի՝ «Աննա»)։
Գրիշա Ղարիբյանը մահացել է 2001 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սինթետիկ թաղանթների օգտագործումը բանջարաբուծության մեջ, Ե., 1964:
- Պոլիﬔրային թաղանթների օգտագործումը բանջարաբուծության մեջ, Ե., 1990 (համահեղինակ)։
- Բանջարաբուծություն, Ե., 2014:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |