Գրիշա Աթոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիշա Աթոյան
Ծնվել է1920
ԾննդավայրԲերդ, Ղազախի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել է1944
Մահվան վայրԲերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ

Գրիշա Արշակի Աթոյան (1920, Բերդ, Ղազախի գավառ, Ռուսական կայսրություն - 1944, Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, մանկավարժ։

Ծնվել է Շամշադինի շրջանի Բերդ գյուղում (հիմա՝ քաղաք)։ Հայրը եղել է բոլշևիկ։ Բերդի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նույն կրթօջախում աշխատել է որպես ռազմագիտության ուսուցիչ։ Քսանմեկ տարեկանում կամավոր մեկնել է ռազմաճակատ, մասնակցել պաշտպանական մարտերին։ 1941-1943 թվականներին եղել է առաջնագծում, ծանր վիրավորվել է և զորացրվել։ Մահկանացուն կնքել է հայրենի Բերդում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 20։