Jump to content

Գրիգոր Խաչատրյան (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Խաչատրյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1975(1975-12-25) (48 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտացումդերասան և թատերական ռեժիսոր
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Գրիգոր Խաչատրյան (դեկտեմբերի 25, 1975, Երևան), հայ դերասան, ռեժիսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին ավարտել է Անդրեյ Սախարովի անվան 69 միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ավարտել է թիվ 14 գեղարվեստի պետական ուսումնարանը՝ ստանալով հախճապակու վրա նկարիչ – կատարողի որակավորում։ 1994-1996 թվականներին ծառայել է հայոց բանակում։ 2003 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ դրամատիկ թատրոնի ռեժիսոր / Արմեն Խանդիկյանի արվեստանոց/։

1998 թվականից մինչև օրս աշխատում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը՝ որպես դերասան, իսկ 2004 թվականից նաև որպես ռեժիսոր։ ԵԹԿՊԻ դրամատիկ թատրոնի դերասան բաժնում, որպես /Ա. Խանդիկյանի արվեստանոց/ ասիստենտ բեմադրել է՝ Մ. Մակդոնախ՝ «Բարձ - Մարդը», Էսքիլես՝ «Քոեփորներ», Ու. Շեքսպիր՝ «Տասներկուերորդ գիշեր», Է. Վոլոդարսկի՝ «Սրիկա» ներկայացումները։ ԵԹԿՊԻ դրամատիկ թատրոնի դերասան բաժնի կուրսի ղեկավար բեմադրել է՝ Ու.Շեքսպիր՝ «Օթելլո», Ռ. Բելեցկի՝ «Թույն», Էվրիպիդես՝ «Բաքոսուհիներ» ներկայացումները։

Կազմակերպել և բեմադրել է մի շարք միջոցառումներ՝ Վարդգես Պետրոսյան - 80, Երվանդ Երզնկյան 70, Էվելինա Շահիրյան - 75, Ավետ Տերտերյան, ՊՆ Գորիս - 2020, Հունիսի 1 /Երեխաների պաշտպանության միջազգային օր/ - 2019, ARTSAKH WINE FEST – 2018, 2019, ԱԻՆ – 22, 23, 24-ամյակներ, Զարուհի Բաբայան՝ «Զինվորի կողքին»-2013, FPWC – 2013, 2014, 2016, «Թատրոն X» – 2011, Կիմ Արզումանյան-80, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ /2010, 2012, 2018/, Դանիել Վարուժան – 125, «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխություն /2010, 2017, 2018/, «Զարթոնք» երաժիշտ-կատարողների մրցույթ-փառատոն, /2009/, ՆԳՆ 8,9 – ամյակ, /2009, 2010/, «PERNOD - RIKARD» /2008/, «JUDO» Առաջնության բացում /2007/, «Սեր և շուշաններ» Շուշան Պետրոսյանի մենահամերգ, /2004/։ Նկարահանել է «Սահմանապահ գյուղեր» վավերագրական 16 մասանի ֆիլմաշարը։ Ամուսնացած է[1][2][3]։

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ու.Շեքսպիր «Ռոմեո և Ջուլիետ» Ռոմեո
  • Կ. Գոցցի «Ագռավը» Ջեննարո
  • Ու․ Շեքսպիր «Մակբեթ» Մալկոլմ
  • Հ. Մաթևոսյան «Չեզոք Գոտի» Աբել
  • Գ. Ֆիգեյրեդու «Դոն Ժուան» Դոն Ժուան
  • Ու․ Շեքսպիր «Համլետ» Լաերտ
  • Ու․ Շեքսպիր «Հուլիոս Կեսար» Կասսիոս
  • Ս. Ստրատիև «Ավտոբուս» Վիրտուոզ
  • Պ․ Զեյթունցյան «Փարիզյան դատավճիռ» Վազգեն Սիսլյան

Բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ու. Շեքսպիր «Համլետ», ԵԴԹ
  • Վ․ Ժելեզնիկով «Չուչել», ԵԴԹ
  • Ռ․Հաուդն «Գանգսթեր Մաքը», ԵԴԹ
  • «Սասունցիների պարը» մոդեռն բալետ
  • Ֆ.Գ. Լորկա «Արյունոտ հարսանիք, ԵԴԹ
  • Պ. Օ. Կ. դը Բոմարշե «Ֆիգարոյի ամուսնությունը», ԵԴԹ
  • «Մեր խոստումը» մոդեռն բալետ
  • «Ամեն» մոդեռն բալետ
  • Ն. Գոգոլ «Խելագարի հիշատակարանը», ԵԴԹ
  • Ֆ. Դոստոևսկի «Անկոչ Աննան», ԵԴԹ
  • Ռ.Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա», Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն
  • «Հոգիս…» մոդեռն բալետ, Նյու Յորք
  • «Հավերժություն» մոդեռն բալետ, Մարսել
  • Եվրիպիդես «Մեդեա» ԵԴԹ, փոքր բեմ
  • «Ուր է, մահ, հաղթությունը քո…» պլաստիկ դրամա, ԵԴԹ
  • Ու. Շեքսպիր «12-րդ գիշեր կամ Սիրուց եմ մեռնում…», ԵԴԹ
  • Ռ. Կալինոսկի «Հիշիր… Ապրիր…», Մոսկվա Վ. Վիսոցկու անվան Կենտրոն
  • Մ. Մակդոնախ «Բարձ մարդը», ԵԴԹ փոքր բեմ
  • Ռ. Հաուդն «Շքեղ հարսանիք», Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն
  • Ռ. Կունի «Խորհրդականը, սիրուհին և… դիակը», ԵԴԹ
  • Է. դը Ֆիլիպպո «Կատակերգության արվեստը, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն
  • Խ. Խ. Ա. Միլիան «Ցիանակալիում... կաթով, կամ առանց կաթի», ԵԴԹ
  • Վ. Սիգարև «Արնախումի ընտանիքը», ԵԴԹ
  • Վ. Սիգարև «fantomային ցավեր»
  • Խ. Բոյչև «Գնդապետ - թռչունը», ԵԴԹ
  • Կ. Ֆրեշետ «Ժանը և Բեատրիսը», Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն
  • Ա. Սլապովսկի «Վերջին դասը», ԵԴԹ
  • Վ. Ալեն «Մահը», Փոքր թատրոն

Մանկական ներկայացումններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Արքայադուստրը և Վիշապը», ԵԴԹ
  • «Ջրահարսը», ԵԴԹ
  • «Արքայադուստեր սխրանքը», ԵԴԹ
  • «Արքայադուստրն ու ճագարիկը», ԵԴԹ
  • «Քնած գեղեցկուհին», ԵԴԹ
  • «Կախարդական մատանին», ԵԴԹ
  • «Արքայադստեր համբույրը», ԵԴԹ
  • «Ճշմարիտ արքայադուստրը», ԵԴԹ
  • «Թզուկի հեքիաթը», ԵԴԹ
  • «Բժիշկ Այբոլիտը», Պետական տիկնիկային թատրոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Նորայր Ադալյան, Վան Արյան, Դրամատիկականի կես դարը, Վան Արյան հրատարակչություն, Երևան, 2019
  2. Լևոն Մութաֆյան, Երևանի դրամատիկական թատրոն, Վան Արյան հրատարակչություն, Երևան, 2007
  3. «Գրիգոր Խաչատրյան». Երևանի Դրամատիկական Թատրոն.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]