Գրիգոր Աղայան
Արտաքին տեսք
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1955 |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 7, 2005 (49 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Գրիգոր Աղասու Աղայան (դեկտեմբերի 27, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 7, 2005, Երևան, Հայաստան), հայ բժիշկ, համաճարակաբան, զինվորական գործիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2005), բժշկական ծառայության գնդապետ (1999)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։
1989-2000 թվականներին աշխատել է ՀՀ ՆԳՆ հոսպիտալի պետի տեղակալ, ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ, ապա՝ բուժական, 2000-2005 թվականներին՝ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ։
Աշխատանքները վերաբերում են Հայաստանի զինված ուժերում բուժսպասարկման մակարդակի բարձրացման և բանակում վարակիչ հիվանդությունների կանխարգելման խնդիրներին։
Հեղինակ է ուսումնամեթոդաբանական ձեռնարկների[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 թվական - ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալ
- 2002 թվական - Գերմանիայի Պ. Էռլիխի արծաթե մեդալ
- 2003 թվական - Մխիթար Հերացու մեդալ
- 2003 թվական - «Մարշալ Բաղրամյան-100» մեդալ
- 2004 թվական - «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|
Կատեգորիաներ:
- Դեկտեմբերի 27 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 7 մահեր
- 2005 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ բժիշկներ
- Հայ համաճարակաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- Մխիթար Հերացու մեդալակիրներ