Գրիգորի Կարագուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգորի Կարագուլյան
Ծնվել էհունվարի 17, 1962(1962-01-17) (57 տարեկան)
Վալե, Ախալցխայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2002)
ՊարգևներՀայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ

Գրիգորի Արտաշեսի Կարագուլյան (հունվարի 17, 1962(1962-01-17), Վալե, Ախալցխայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան), հայ մաթեմատիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (2002):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Կարագուլյանը ծնվել է 1962 թվականին Վրաստանի Վալե քաղաքում: 1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը[1]: 1989-2004 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում, եղել է կրտսեր, ավագ գիտաշխատող: 2002 թվականին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում («Եռանկյունաչափական և ընդհանուր օրթոգոնալ շարքերի զուգամիտության և հանրագումարելիության մասին», Վ.Ա.Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ, Մոսկվա, 2002): Միաժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 2000-2006 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դոցենտ, 2006 թվականից՝ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դոցենտ[2], 2014 թվականից՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի իրական անալիզի բաժնի վարիչ[3]:

Աշխատանքները վերաբերում են օրթոգոնալ շարքերի զուգամիտությանը, եռանկյունաչափական և օրթոգոնալ Ֆուրյեի շարքերի զուգամիտությանն ու հանրագումարելիությանը:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «Գրիգորի Արտաշեսի Կարագուլյան»։ ysu.am։ Վերցված է 2017-01-17 
  3. «Grigori Karagulyan | Institute of Mathematics»։ math.sci.am (հայերեն)։ Վերցված է 2018-07-06 
  4. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-01-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]