Գրիգորի Գավրյուշենկո
Գրիգորի Գավրյուշենկո | |
---|---|
1895 - 1937 | |
Ծննդավայր | Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կոչում | բրիգադայի հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
Գրիգորի Գավրյուշենկո (ռուս.՝ Григорий Фёдорович Гаврюшенко, 1895, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - 1937, Մոսկվա, ԽՍՀՄ), Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, բրիգադայի հրամանատար (1935)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգորի Գավրյուշենկոն ծնվել է 1895 թվականին Ռուսական կայսրության Խարկովի նահանգում։ Ստացել է բարձրագույն ռազմական կրթություն։ Եղել է Ուկրաինայի կոմունիստական կուսակցության անդամ։ 1931 թվականի սեպտեմբերին ժողկոմ Կ. Վորոշիլովը, ստուգելով Ուրալում զինվորական մասերի պատրաստականությունը, ուշադրություն դարձնելով դիպուկ կրակող հրաձիգին, 57-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալին` Գրիգորի Ֆեդորի Գավրյուշենկոյին, որն անցյալի ռազմական վաստակի համար արժանացել էր զինվորական Գեորգիևյան խաչի ժապավենակապի, գործուղեց Տյումեն` որպես նոր կազմավորված դիվիզիայի հրամանատար։ Լեոնիդ Դմիտրիի Բելոզերով-Գլադիշևը եղել է նրա օգնականը[1]։ 1932 թվականից եղել է Ուրալի ռազմական շրջանի 65-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար[2]։ Բնակվել է Տյումենում, Տելեգրաֆնայա 8 հասցեում։ 1935 թվականի նոյեմբերի 26-ին դարձել է բրիգադի հրամանատար[3]։ 1937 թվականի մարտի 19-ին ձերբակալվել է և դատապարտվել հակահեղափոխական ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավված լինելու մեղադրանքով։ 1937 թվականի հուլիսի 1-ին գնդակահարվել է։ Թաղված է Մոսկվայի Դոնի գերեզմանատանը։ Արդարացվել է 1957 թվականի ապրիլի 20-ին։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Գեորգիի զինվորական խաչ
- Կարմիր դրոշի շքանշան
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сувениров О. Ф. Трагедия РККА 1937—1938. — М.: ТЕРРА, 1998. — 528 с. — ISBN 5-300-02220-9.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Белозеров-Гладышев Леонид Дмитриевич
- ↑ «Гаврюшенко Григорий Федорович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Гаврюшенко Григорий Федорович». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.