Jump to content

Գրիգորի Աբրամով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Աբրամով
Ծնվել էդեկտեմբերի 27, 1897(1897-12-27)
ԾննդավայրՍուվալկիի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն
Մահացել է20-րդ դար
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի հատուկ ֆակուլտետ
Մասնագիտությունհետախույզ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Աբրամով Գրիգորի Վասիլևիչ (դեկտեմբերի 27, 1897(1897-12-27), Սուվալկիի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն - 20-րդ դար), խորհրդային հետախույզ։ Մայոր (1935

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Աբրամովը ծնվել է գյուղացու ընտանիքում։ Ավարտել է Սուվալկիի գիմնազիան։ Զինվորական ծառայության է անցել 1914 թվականից (հրետանավոր)։ 1918 թվականից՝ ՀամԿ (բ)Կ անդամ։ Բանվորա-գյուղացիական Կարմիր Բանակի (ԲԳԿԲ) շարքերը համալրել է 1919 թվականից։ Մասնակցել է Քաղաքացիական պատերազմին (1919 թվականի օգոստոս-1921 թվականի մայիս)։ Մարտնչել է գեներալներ Մամոնտովի և Վրանգելի զորքերի, Մախնոյի զինված կազմավորումների դեմ, հաստատել է խորհրդային իշխանությունը Վրաստանում։ Եղել է պարտիզանական «Ստրելա» ջոկատի կոմիսարն ու հրամանատարը (1919 թվականի օգոստոս-հոկտեմբեր), Սերգիևյան վոլոստի և Կոզլովյան գավառի զինվորական կոմիսարիատների զինկոմը (1919 թվականի հոկտեմբեր-1920 թվականի սեպտեմբեր), 2-րդ Հեծյալ բանակի հեծելա-հրետանային դիվիզիոնի հեծյալ (1920 թվականի սեպտեմբեր-1921 թվականի մայիս), մասնակցել է 2-րդ ռազմա-ինժեներական դասընթացներին (Բաքու, 1921 թվականի մայիս-նոյեմբեր), զինկոմի օգնական, ուսումնական մասին ղեկավար, Բաքվի 2-րդ ռազմա-ինժեներական դպրոցի զինկոմ (1921 թվականի նոյեմբեր- 1922 թվականի դեկտեմբեր), Բաքվի 21-րդ ռազմա-հետևակային դպրոցի զինկոմ (1922 թվականի դեկտեմբեր-1923 թվականի սեպտեմբեր)։

Ավարտել է Մոսկվայի բարձրագույն ռազմա-մանկավարժական դպրոցը (1923-1924 թթ.), որից հետո նշանակվել է Ուկրաինական ռազմական շրջանի զինվորական կոմիսարի օգնական, Կիևի ռազմա- ինժեներական դպրոցի հրամանատարական կազմի զինկոմ, Կիևի կապի դպրոցի զինկոմ (1924 թվականի մայիս- 1925 թվականի մարտ), Ուկրաինական ԶՈՒ Քաղաքական կառավարման վարչության կազմակերպչական-բաշխողական բաժնի ավագ հրահանգիչ (1925 թվականի մարտ- 1926 թվականի սեպտեմբեր)։

Գրիգորի Վասիլևիչ Աբրամովը հաջողությամբ ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիայի Արևելյան ֆակուլտետը (1926—1928 թթ.)։ Եղել է ԲԳԿԲ-ի Հետախուզության վարչության տնօրինության տակ (1928 թվականի հուլիս-1929 թվականի օգոստոս), Հեռավորարևելյան Առանձին Կարմիր Բանակի Հետախուզության բաժնի ղեկավարի օգնական (1929 թվականի օգոստոս-դեկտեմբեր), Կովկասյան կարմիր Բանակի Հետախուզության շտաբի պետի օգնական (1929 թվականի դեկտեմբեր- 1933 թվականի ապրիլ), 3-րդ հրաձգային կորպուսի շտաբի 2-րդ (հետախուզության) բաժնի ղեկավար (1933 թվականի ապրիլ- 1934 թվականի հունվար), ԲԳԿԲ-ի Հետախուզության վարչությանը կից հետախուզական հրամանատարական կազմի վերապատրաստման դասընթացների Հատուկ բաժնի ղեկավար (1934 թվականի հունվար- 1935 թվականի հունվար)։

Ավարտել է ԲԳԿԲ-ի Ռազմա-օդային ակադեմիայի Օպերատիվ ֆակուլտետը (1935—1936 թթ.)։

Գտնվել է ԲԳԿԲ-ի 1-ին (արևմտյան) բաժնի Հետախուզության վարչության տնօրինության ներքո (1936 թվականի փետրվար-1939 թվականի սեպտեմբեր)։

1939 թվականի սեպտեմբերից Գրիգորի Վասիլևիչ Աբրամովը դասավանդել է Մ. Վ. Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիայի ընդհանուր մարտավարության ֆակուլտետում[1]։

Հոբելյանական հուշամեդալ «ԲԳԿԲ-ի XX տարին»[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Лурье В. М., Кочик В. Я. ГРУ: дела и люди. — СПб.—М., 2003. — С. 331.
  2. Алексеев М. А., Колпакиди А. И., Кочик В. Я. Энциклопедия военной разведки. 1918—1945 гг. — М., 2012. — C. 37.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]