Գրաշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրաշխարհ
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է2003
Երկիր Հայաստան
ԳրասենյակԵրևան, Հայաստան

«Գրաշխարհ», գրական-մշակութային, տեղեկատվական պարբերաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 2003 թվականից Երևանում։ Հիմ­նադիր-խմբագիր՝ Տիգրան Ռշտունի։

Անդրադառնում է Հայաստանում լույս տեսնող տպագիր արտադրանքին, պարբերական մամուլին, համացանցային կայքերին, պարբերաբար տպագրում է պետական պատվերով և պետական աջակցությամբ լույս տեսած գրքերի մատենագիտական ցանկերը, անոտացիաներով և գրախոսականներով անդրադառնում ուշագրավ հրատարակություններին, լուսաբանում է ՀՀ հրատարակչությունների գործունեությունը, գրքի միջազգային ցուցահանդեսները, տոնավաճառները, մրցույթները, փառատոները, ծանոթացնում է գրաշուկայում արտոնագրված գրքերի (մասնավորապես՝ առաջին հնգյակի) վարկանիշներին։ Ներկայացնում է Հայաստան ներկրված օտարալեզու, ինչպես նաև Սփյուռքում լույս տեսած հայերեն հրատարակությունները, ՀՀ բուհերի հրատարակած գրքերը, պարբերականների ցանկերը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։