Գրանիտի կաղնի (Բուլղարիա)
Գրանիտի կաղնի (բուլղար․՝ Гранитски дъб), անգլիական կաղնի, որն աճում է Բուլղարիա Գրանիտ գյուղում։ Սա ամենածեր կաղնին է աշխարհում։
Կաղնու տրամագիծը կազմում է 2.38 մ, բույնը՝ 7,46 մ, բարձրությունը՝ 23.4 մ, բայց միայն արևելյան կողմի ճյուղերն են աճում։ 1982 թվականի հետազոտությունների ժամանակ պարզվել է, որ ծառը 1637 տարեկան է։ Այն Բուլղարիայի ամենածեր և Եվրոպայի ամենահին ծառերից մեկն է։
1967 թվականին Գրանիտի կաղնին համարվեց պահպանվող ծառ և ընդգրկվեց Բուլղարիայի բնության հուշարձանների ցանկում[1] ։
2010 թվականին ծառը ընդգրկվել է «Ապրող հավերժություն» փաստավավերագրական ֆիլմում (բուլղար․՝ Жива Вечност)[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Register of Centuries Old Trees, Bulgarian Ministry of Environment and Waters(չաշխատող հղում)
- ↑ Vanyo Stoilov, The Oldest Tree in Europe is Slowly Dying, 24 Chassa Daily, 20 November 2011. (In Bulgarian)