Գրանդ Ժատ
![]() | |
Տեսակ | գետի կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Լևալլուա Պերե և Նյոյի սյուր Սեն |
Վայր | Սեն |
![]() | |
![]() | |
Գրանդ Ժատ (անգլ.՝ Île de la Jatte), կղզի Սեն գետի վրա, մոտավորապես երկու կիլոմետր երկարությամբ, տեղակայված է Օ դը Սեն դեպարտամենտում, մի կողմից եզերվում է Նյոյի սյուր Սեն և Լևալլուա Պերե համայնքներով, մյուս կողվից` Կուրբեվուա համայնքով։ Կղզու հարավային մասն պատկանում է Նյոյի սյուր Սեն համայնքին, իսկ հյուսիսայինը` Լևալլուա Պերեին։
Աշխարհագրություն և պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանտ Ժատ կղզին հատվում է երկու կամուրջներով` Լուվալուի կամուրջը հյուսիսային հատվածում և Կուրբեվուայի կամուրջը մեջտեղում։ Նախկինում Ժատ կղզում կառուցված է եղել բնակելի թաղամաս։ Կղզում կան նաև քաղաքային այգիներ, որոնցից, օրինակ, Սիրո տաճարը գտնվում է հարավում և կապված է աջ ափի հետ անցումով, իսկ Ժատ կղզու այգին գտնվում է կղզու հյուսիսային ծայրամասում[1][2]` անտառահատման ենթակա տարածքի ու Սենա թանգարանի հետ միասին։ Ժատ կղզին համարվում է ամենաթանկ և պերճաշուք վայրերից մեկը Փարիզում: Հայտնի է նաև որպես փարիզյան շատ հայտնի մարդկանց նստավայր։ Այստեղ ապրել է Նիկոլա Սարկոզին իր նախկին կնոջ հետ։ Շատ հայտնի դերասաններ, երգիչներ, լրագրողներ ապրում են կղզում։
Արտացոլումն արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր նկարիչներ պատկերել են կղզին իրենց կտավներում[3]։
Այն հայտնի է դարձել Ժորժ Սյորայի «Կիրակնօրյա կեսօրը Գրանդ Ժատ կղզում» նկարի միջոցով, որը նկարիչն ավարտել է 1886 թվականին մայիսին և որն այժմ գտնվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում։
-
Նստած կերպարանքներ, 1884
-
Գորշ եղանակ
-
Սիմվոլների խումբ, 1884-1885
-
Սենան և Գրանդ Ժատը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Monique Lucenet. L'Ile de la Grande Jatte au cœur du Val de Seine Impressionniste. 2015. Editions Tourisme et Découvertes. Collection "Les Itinéraires"
- ↑ Marie-Christine Sonkin, La qualité de vie de Neuilly se paie toujours très cher, Le Figaro, 2008
- ↑ Monique Lucenet, Bernard Lamy, La Grande Jatte - Belle Isle en Seine, Éditions Jatte Livres & Culture, 2006
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանդ Ժատ» հոդվածին։ |