Գտնել Սանտային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գտնել Սանտային
անգլ.՝ Get Santa
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրկինոկատակերգություն[1][2] և սուրբծննդյան ֆիլմ
Թվական2014
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիստոֆեր Սմիթ[1]
Սցենարի հեղինակՔրիստոֆեր Սմիթ
ԴերակատարներՋիմ Բրոուդբենթ, Ռեյֆ Սփալ[3], Ուորվիք Դևիս[3], Նոնսո Անոզի[3], Սթիվեն Գրեհեմ[3], Ջոդի Ուիտաքեր[3], Յուեն Բրեմներ[3], Մեթ Քինգ[3], Ջոաննա Սկանլան[3], Հերա Հիլմար[3] և Ջոշուա ՄակԳուայըր[3]
ՕպերատորՔրիստոֆեր Ռոս
ԵրաժշտությունԻլան Էշքերի
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրԼոնդոն
ԿինոընկերությունScott Free Productions
Տևողություն102 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Get Santa Վիքիպահեստում

Գտնել Սանտային (անգլ.՝ Get Santa) բրիտանական գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված 2014 թվականին։ Քրիստոֆեր Սմիթի արկածային հեքիաթը պատմում է այն մասին, թե ինչպես է Սուրբ Ծննդյան տոնակատարությունը վտանգի տակ դրվում այն պատճառով, որ Լոնդոնում Սանտա Կլաուսը վթարի է ենթարկվում, իսկ հետո բանտ ուղարկվում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ծննդին մի քանի օր է մնացել, և հանկարծ Լոնդոնի փողոցներում հայտնվում են մի քանի հյուսիսային եղջերուներ, որոնք հենց այն տեսքն ունեին ինչպիսին Սանտա Կլաուսի եղջերուները։ Իսկ մի երեկո իննամյա Թոմը հայտնաբերում է հենց նրան՝ Սանտային ավտոտնակում։ Պարզվեց, որ նա իր ողջ ուժով բախվել է հեռախոսալարերին, ինչի հետևանքով ընկել է սահնակից, իսկ իր եղջերուները սահնակով լքել են նրան, իսկ հետո ցրվել։ Այժմ Սանտային անհրաժեշտ է սահնակ և հյուսիսային եղջերու գտնի, այլապես նա չի կարողանա նվերները բաժանել երեխաներին։

Նույն օրը Սթիվը՝ Թոմի հայրը, վերադառնում է երկու տարվա ազատազրկումից հետո։ Նրա կինը՝ Էլիսոնն այժմ այլ տղամարդ ունի, բայց Թոմը վաղուց է երազում տեսնել իր հորը և Սանտային խնդրում է իրեն օգնի։ Այդ ընթացքում Սանտան գտնում է եղջերուներին, որոնց ժամանակավորապես տեղավորել էին շների ապաստարանում, բայց երբ գիշերը փորձում է նրանց գողանալ այնտեղից, նրան ձերբակալում են։ Սթիվը և Թոմը այցելում են Սանտային այն նույն բանտում, որտեղից Սթիվը նոր է դուրս եկել, և Սանտան խնդրում է նրանց օգնել գտնել սահնակն ու եղջերուները և նրանց հետ միասին իրեն բանտից հանեն։ Սթիվը չի հավատում, որ Սանտան իրական է, բայց հանուն որդու սկսում է օգնել՝ եղջերուներին փնտրելով։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ ամեն օր երեկոյան ժամը հինգին Սթիվը պետք է ներկայանա ոստիկանություն՝ տեսուչ Ռութի հետ տեսակցության։

Սթիվին և Թոմին հաջողվում է գտնել եղջերուների առաջնորդ Դաշերին, ում հաղորդակցման միակ միջոցը գազեր արտահանելն է։ Իսկ անտառում նրանք հայտնաբերում են սահնակը։ Մինչդեռ բանտում Սանտան, որպեսզի ծաղրի առարկա չդառնա, փոխում է իր կերպարը Սթիվի բանտի ընկերոջ օգնությամբ, ով վարսավիր էր։ Սակայն բանտարկյալները, լսելով, որ նա լավ է նմանակում Սանտային, խնդրում են դա անել բանտում Սուրբ Ծննդյան տոնակատարության ժամանակ, երբ կժամանեն բանտարկյալների ընտանիքները։ Սանտան նվերներ է պատրաստում և նույնիսկ վերհիշում է, թե բանտարկյալներից ում ինչ է նվիրել, երբ նրանք փոքր էին։

Քանի որ Սանտայի սահնակը կոտրված է լինում, Սթիվն ու Թոմը հետևում են Սանտայի խորհուրդին և գնում են դեպի Սաֆոլկի հին աշտարակ, որը գործում է որպես փոստարկղ Սանտայի նամակների համար։ Չիմանալով թե ինչ անել հետո, Սթիվը զանգահարում է Ռութին, ում մոտ նա չի ներկայացել նախատեսված ժամին, և հայտնում է իր գտնվելու վայրը՝ հուսալով, որ իրեն բանտ հետ չեն ուղարկի։ Սակայն Թոմը լուծում է աշտարակի առեղծվածը, և նա Սթիվի հետ միասին մտնում է ներս՝ հայտնվելով դեպի Էլֆերի քաղաք տանող թունելում։ Էլֆերին Սանտայի իրավիճակը բացատրելուց հետո Սթիվն ու Թոմը սկյուռի ուղեկցությամբ վերադառնում են Լոնդոն հին սահնակի վրա, որը քաշում էր մի ծեր եղջերու։ Այդ ընթացքում բանտարկյալներին հաջողվում է կազմակերպել Սանտայի փախուստը, և երբ Թոմն ու Սթիվը հասնում են բանտ, նա արդեն այնտեղ չէր։

Ռութը և ոստիկանները չեն գտնում Սթիվին և Թոմին աշտարակի մոտ և սկսում են որսալ նրան։ Իր հերթին Էլիսոնն ու նրա ընկեր Թոնին նույնպես փնտրում են Թոմին։ Կեսգիշերին Ձմեռ պապը և թզուկ Սալլին էլֆի կոստյումով, ով նրա հետ փախել է, կանգնեցնում են Էլիսոնի և Թոնիի մեքենան, և շուտով Սթիվն ու Թոմը միանում են նրանց։ Ընկերությանը հետապնդում են ոստիկանները, որոնց Ձմեռ պապը հետ է կրակում հյուսիսային եղջերու թրիքով։ Վերջապես, անապատում, որտեղ էլֆերի ուղարկած սկյուռը քշում էր սահնակին և եղնիկներին, Սանտան և Սալին մտնում են սահնակ և պատրաստվում թռչելու Թոմի, Սթիվի, Էլիսոնի, Թոնիի, Ֆինկերթոնի և Ռութի աչքի առջև։ Բաժանման ժամանակ Ձմեռ պապը շնորհակալություն է հայտնում Թոմին և Սթիվին և ասում, որ մեծահասակների համար կարող է դժվար լինել հավատալ Սուրբ Ծննդի կախարդությանը, բայց երբ ուղղակիորեն առերեսվում են դրան, նույնիսկ ամենասառը սրտերը տաքանում են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիմ Բրոդբենտ՝ Ձմեռ պապ
  • Ռեյֆ Սփալ՝ Սթիվ Անդերսոն
  • Քիթ Քոննոր՝ Թոմ, նրա որդին
  • Ջոդի Ուիտաքեր՝ Էլիսոն, Սթիվի նախկին կինը
  • Ջոշ Մակգվայր՝ Թոնի, Էլիսոնի ընկերը
  • Ջոաննա Սքանլան՝ Ռութ Մորբերի
  • Յուան Բրեմներ՝ Ֆինկերտոն, ոստիկան
  • Հերա Հիլմար՝ Բոյլ, Ֆինկերթոնի գործընկերը
  • Սթիվեն Գրեմ՝ բանտի վարսահարդար
  • Ուորվիք Դևիս՝ Սալի թզուկը
  • Նոնսո Անոզի՝ Նաքլզ
  • Մեթ Քինգ՝ Բրայան
  • Փերի Բենսոն՝ Ջիմբո
  • Բյարն Հենրիքսեն՝ Լարս բեռնատարի վարորդը
  • Մայքլ Ուոլթեր՝ էլֆ Էնտուիստլ
  • Գրեհեմ Հյուզ՝ էլֆ Բաստեր Էվրգրին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գտնել Սանտային» հոդվածին։